Արայիկ Հարությունյանը հանդիպել է արցախյան մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 5-ին հանդիպել է արցախյան մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակում կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը և նախանշված ծրագրերը, որոնք միտված են Արցախի բնակիչների կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն՝ միաժամանակ կարևորելով հասարակական կազմակերպությունների դերն այս գործում։

Երկրի ղեկավարն անհրաժեշտ է համարել բազմապատկել եռանդն ու ջանքերը Հայրենիքի առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու համար՝ նշելով, որ ակնկալում է Հանրապետության հասարակական հատվածից նոր գաղափարներ, նախաձեռնողականություն և գործուն մասնակցություն պետականաշինության գործընթացում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններին, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728