Բաժիններ՝

Մսով լազանյա՝ պանրով և տոմատի սոուսով

Բաղադրիչներ

1. Աղացած միս – 400 գ
2. Լոլիկ – 1 կգ
3. Պանիր – 300 գ
4. Լազանյայի շերտ – 250 գ
5. Ռեհան – 3 ճ/գ
6. Ձիաթյուղ – 3 ճ/գ
7. Աղ, սև պղպեղ
8. Ալյուր – 3 ճ/գ
9. Կաթ – 800 մլ
10. Լոլիկ – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստել սոուսը: Սոտեյնիկի մեջ հալեցնել կարագը, ավելացնել ալյուրը, անընդհատ խառնելով, եփել 3 րոպե: Այնուհետև դանդաղ լցնել կաթը և եփել այնքան, մինչև ստացվի թանձր սոուս:

Կարդացեք նաև

2. Աղացած միսը տապակել ձիթապտղի յուղի մեջ: Լոլիկի կեղևը հեռացնել, միջուկը մանրացնել, ավելացնել մսին, համեմել աղով և սև պղպեղով: Լավ խառնել:

3. Ջեռոցը տաքացնել 180°: Տապակի մեջ շարել եփած լազանյայի շերտերը: Հավասարապես լցնել տապակած միսը, վրան՝ սոուսը: Շերտերը կրկնել ևս մեկ անգամ:

4. Ուտեստը ծածկել լազանյայի մնացած շերտերով և վրան լոլիկներ շարել: Եփել 20 րոպե: Այնուհետև լազանյայի վրա քերած պանիր շաղ տալ և եփել ևս 25 րոպե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս