Բաժիններ՝

Շոկոլադե տորթ՝ ընկույզով և նարնջի կրեմով

Բաղադրիչներ 

Շոկոլադե խմորի համար՝

• կաթնային շոկոլադ 180 գ
• կարագ 180 գ
• աղացած նուշ կամ ընկույզ 180 գ
• փխրեցուցիչ 1,5 թ/գ
• պտղունց աղ
• 3 ձու
• կակաո 3 թ/գ

Նարնջի կրեմի համար՝

• նարնջի թարմ հյութ 250 մլ
• շաքարավազ 50 գ
• հարած սերուցք 200 գ
• դոնդող 4,5 թ/գ

Գանաշի համար՝

• սերուցք 100 գ
• մուգ շոկոլադ 100 գ

Ջնարակի համար՝

• սերուցք 40 գ
• մուգ շոկոլադ 40 գ
• կարագ 40 գ

Զարդարելու համար՝

• կոնֆետներ
• շոկոլադե ձողիկներ
• շոկոլադե ընկույզներ
• շոկոլադե սալիկներ

Պատրաստման եղանակը՝

Անհրաժեշտ է պատրաստել 3 խմոր շերտ, դրա համար խմորի բաղադրիչները բաժանել 3 մասի և խմոր-շերտերը թխել առանձին։ 60 գ շոկոլադը 60 գ կարագի հետ հալել, ավելացնել 1 ձու, խառնել։ 60գ աղացած նուշին ավելացնել 1/2 թ/գ փխրեցուցիչ, պտղունց աղ և 1 թ/գ կակաո, խառնել։ Այս զանգվածն ավելացնել կարագով զանգվածին, խառնել և լցնել յուղաթղթով ծածկած 20 սմ տրամագծով ձևամանի մեջ։ Թխել 180°-ում 15 րոպե։ Նույնը կրկնել ևս երկու անգամ։

Կրեմի համար դոնդողի վրա լցնել 5 ճ/գ նարնջի հյութ, թողնել 5 րոպե։ Մնացած հյութը լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, դնել կրակի վրա, հասցնել եռման, լցնել տաք հյութը դոնդողի վրա, խառնել, մինչև դոնդողը լուծվի։ Թողնել սառչի, դնել սառնարան։ Սառելուց հետո ավելացնել հարած սերուցքը, խառնել գդալով։

Ձևամանի մեջ հավաքել տորթը, առաջին խմոր-շերտի վրա քսել կրեմի կեսը, վրան դնել երկրորդ շերտը, քսել մնացած կրեմը, դնել սառնարան 2 ժամ։

Պատրաստել գանաշը՝ սերուցքը հասցնել եռման և լցնել մանրացրած մուգ շոկոլադի վրա, խառնել։ Տորթը հանել սառնարանից, հեռացնել ձևամանը, տորթը պատել գանաշով։ Դնել սառնարան։

Պատրաստել ջնարակը՝ մանրացված շոկոլադի վրա լցնել սերուցքը, դնել կրակի վրա, շոկոլադը հալելուց հետո ավելացնել կարագը, խառնել, մինչև կարագը ևս հալվի։ Ջնարակը լցնել տորթի վրա, և տորթը զարդարել։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս