Բարի երթ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությանը

Անոտացիա

Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությունն ի չիք կդարձնի նեոօսմանյան սուլթան Ռեջեփի՝ Մեղրիի քրիստոնեական սեպը զավթելու պանթուրանական զառանցանքները, սեպ, որը կտրում է հայկական պատմական Նախիջևանը (որը համաշխարհային հեղափոխության գաղափարախոսների՝ հանձին ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինի, օրհնությամբ 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Մոսկվայի կապիտուլյանտական պայմանագրով անցավ Ադրբեջանին) Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղից թուրք-ադրբեջանական հրոսակների և սիրիական վարձկան-ահաբեկիչների զավթած Զանգելանից, Ջեբրաիլից և Ֆիզուլիից։

2020թ. դեկտեմբերի 28-ին «Ազգային Միաբանություն», «Սահմանադրական իրավունք» միություն», «Ռեֆորմիստներ», «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունների, «Ղրիմի կամավորականների միություն» կազմակերպության ղեկավարները և «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահը (Արտաշես Գեղամյան, Հայկ Բաբուխանյան, Վահան Բաբայան, Գայ Պետրոսյան, Արմեն Մարտոյան, Վահրամ Մկրտչյան) հայտարարեցին շարժման Կազմակերպչական կոմիտե (այսուհետ՝ Կազմկոմիտե) ստեղծելու մասին, շարժում, որի նպատակն է համակողմանի աջակցությունը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության մտնելուն՝ ՀՀ բնակչության լայն շերտերին հայերի բազմաթիվ սերունդների քննությունը բռնած այն ճշմարտությունը բացատրելու տքնաջան աշխատանքի միջոցով, որ Հայաստանն ուժեղ է և անվտանգ միայն Ռուսաստանի հետ սերտ միությամբ։ Ավելին, Կազմկոմիտեն ընդունեց հայտարարություն (այսուհետ՝ Հայտարարություն), որում հանգամանալիորեն բացատրվում է, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը հուսալիորեն պաշտպանված և երաշխավորված կլինեն միայն ու միայն եղբայրական Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական և տնտեսական սերտ միությամբ, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության պայմաններում։ Այս եզրահանգման հրատապությունը և կենսական անհրաժեշտությունը ձեր խոնարհ ծառան, հարգելի ընթերցող, փորձել է ներկայացնել «Հայաստանն ուժեղ է և անվտանգ միայն Ռուսաստանի հետ սերտ միությամբ» հոդվածում, որը հրապարակվել է 2020թ. դեկտեմբերի 23-ին ռուսաստանյան հայրենասիրական REGNUM տեղեկատվական գործակալության ինտերնետ-պորտալում։

Հարգելի ընթերցող, որպեսզի Հայաստանի տեղեկատվական դաշտում ստեղծված պատկերն ավելի ամբողջական լինի, նշենք, որ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության Կազմկոմիտեի Հայտարարության հրապարակումից հետո մենք բավական հետաքրքիր գործընթացների ականատեսը դարձանք, դիցուք. շարժման կազմակերպման նպատակների վերաբերյալ Կազմկոմիտեի Հայտարարությունն ինքնատիպ լակմուսի թուղթ դարձավ։ Այսպես, շատ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, ընդդիմադիր շարժումներ, քաղաքական մեկնաբաններ, որոնք մինչև Հայտարարության ընդունումը ներկայանում էին որպես Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշինքի խորացման կողմնակիցներ, գրական լեզվով ասած՝ կա՛մ բերանները ջուր առան, կա՛մ անցան հարձակումների Կազմկոմիտեի հիմնադիրների ու նրանց առաջադրած նպատակների դեմ։

Ընդ որում՝ մեր ընդդիմախոսները քանիցս հոխորտացին կամ ողբաձայն երգեցին «ազգային շահերը վաճառելու», «ՀՀ ինքնիշխանությունը և անկախությունը կորցնելու սպառնալիքի» և այլնի մասին։ Առաջինը, ինչի մասին մտածեցի, այն էր, որ նրանք բոլորովին չգիտեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև 08.12.1999թ. կնքված «Միութենական պետության ստեղծման մասին» (այսուհետ՝ Պայմանագիր) Պայմանագրի հիմնական դրույթները կամ բացարձակապես չեն հասկանում Պայմանագրի 3-րդ Հոդվածը, որն ասում է.

«1. Միութենական պետությունը հենվում է մասնակից պետությունների ինքնիշխան հավասարության, կամավորության, նրանց կողմից փոխադարձ պարտավորությունների բարեխիղճ կատարման վրա։ 2. Միութենական պետությունը հիմնված է միութենական պետության և մասնակից պետությունների միջև կառավարման առարկաների և լիազորությունների սահմանազատման վրա»։ Միևնույն ժամանակ, տխուր մտորումների տեղիք տվեց նաև այն փաստը, որ Կազմկոմիտեի Հայտարարությունը լռության մատնվեց նաև ՀՀ լրատվամիջոցների կողմից, որոնք բավական լայնորեն էին հայ ընթերցողներին տեղեկացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի նախագահ, մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հղած ամանորյա շնորհավորանքի տեքստի մասին։ Մինչդեռ, ամանորյա շնորհավորանքի փաստն ինքնին չէր կարող  գոհունակության զգացողություն չառաջացնել ռուս-հայկական ռազմավարական դաշինքի իսկական կողմնակիցների շրջանում։

Կրկնում եմ, որ Հայաստանի այդ նույն լրատվամիջոցների կողմից մեր նախաձեռնությունը լռության մատնելը, ցավոք, որոշակի, անկեղծ ասենք՝ տագնապալի մտորումների տեղիք է տալիս, դիցուք. դա կամ Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական դաշինքի խորացման ուղու հռչակման հարցերում իրենց (կամ, ավելի շուտ՝ իրենց տերերի ու ուղղորդողների) բացառիկ իրավունք վերապահելու մոնոպոլացումն է, կամ վախ՝ լինել «պատժված» միավորված Արևմուտքի ինչ-որ կուրատորների կողմից նման համակրանքի համար, կամ էլ նեղճակատ քաղաքական խանդի դրսևորում գործնականում։ Բայց դե, սա չէ գլխավորը։

Հարցն այլ է. այն, թե գործողությունների, կոնկրետ քայլերի ինչ ծրագրով է հանդես գալու Կազմկոմիտեն առաջիկայում այն պայմանների ստեղծման ուղղությամբ, որոնք նպաստելու են Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելուն (այսուհետ՝ Ծրագիր)։

Ես կարծում եմ, որ մեր ընթերցողները, հատկապես ՀՀ-ում, կհամաձայնեն այն մտքին, որ մեր կյանքի արդի փուլում Հայաստանի քաղաքական դասի և քաղաքացիների գլխավորագույն խնդիրը ազգային անվտանգության սպառնալիքների գիտակցումն ու դրանց չեզոքացումն է, ինչն, անշուշտ, հայոց պետականության պահպանման պարտադիր պայմանն է։ Մի փոքր հանգամանալից կանգ առնենք այդ հարցերի, մասնավորապես՝ կենսագործունեության տարբեր ոլորտներում արտաքին և ներքին սպառնալիքներից անձի, հասարակության և հայոց պետության կենսականորեն կարևոր շահերի պաշտպանվածության հարցերի վրա, ինչը Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ապահովման պարտադիր պայմանն է։

Բնական է, որ մենք պետք է առաջին հերթին հարց տանք, թե որոնք են, ըստ էության, ՀՀ ազգային շահերը տագնապով և վտանգներով լի մեր ժամանակներում, ի վիճակի՞ են արդյոք Հայաստանի ազգային անվտանգության ուժերը՝ զինված ուժերը, ազգային անվտանգության մարմինները, արտակարգ իրավիճակների վտանգավոր հետևանքների հաղթահարման ծառայությունները լուծել այդ խնդիրները։ Այն էլ՝ ստեղծված իրողությունների պայմաններում, երբ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների պատասխանատու պաշտոններում գտնվում են դուրսպրծուկներ, որոնք բացահայտ թշնամի են հայոց պետականության գոյությանն իսկ, և որոնց գործունեությունն ուղղորդվում է Պոտոմակի և Մառախլապատ Ալբիոնի ափերից։ Բանական հարց է ծագում. ի վիճակի՞ են արդյոք նրանք և արդյո՞ք նրանց թույլ կտան իրենց կուրատորները կատարել ՀՀ Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները։

Էլ չեմ ասում իշխանությունների նեխած հենարանի մասին՝ հանձինս «Կյանքի խոսքը» տոտալիտար կրոնական աղանդի հետևորդների և ԼԳԲՏ հանրույթի ակտիվիստների։ Այստեղ իշխանությունում կամ իշխանամերձ կառույցներում դրանց առկայության փաստն ինքնին կարող է զրոյի հավասարեցնել, օրինակ, պետական, ծառայողական և առևտրային գաղտնիքի պահպանումը՝ այստեղից բխող բոլոր կործանարար հետևանքներով։ Հենց այս իրողությունների հաշվառմամբ՝ ժամանակակից Հայաստանի պայմաններում հատուկ հրատապություն են ստանում ազգային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականության հարցերը։ Միայն այն փաստը, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը սորոսյան աներկբա թոշակառու, «Transparency International»-ից անձամբ հայտնի առաջադրված Արմեն Գրիգորյանն է, պերճախոս կերպով վկայում է այն մասին, որ չափազանց դժվար, գրեթե անհնար է միասնական պետական քաղաքականություն իրականացնել ազգային անվտանգության ապահովման ոլորտում։

Համաձայնեք, հարգելի ընթերցող, որ անգամ վերոնշյալ հարցերի այս ոչ լրիվ ցանկն է վկայում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցների արդյունավետությունը և օպտիմալությունը բարձրացնելու մեծ դժվարության մասին, ինչն, անշուշտ, պետք է մանրակրկիտ կերպով մշակվի Ծրագրում։ Իսկ եթե հավելենք նաև, որ ՀՀ կառավարությունը ղեկավարում է զբաղեցրած պաշտոնին լիովին անհամարժեք մեկը՝ Նիկոլ Վովայի Փաշինյան անունով, որին ժողովուրդը քնքշանքով Նիկոլ-դավաճան է անվանում, ապա պետք է խոստովանենք, որ ազգային անվտանգության վերը ներկայացված հիմնական սկզբունքներին հետևելը ժամանակակից Հայաստանի պայմաններում բավական խնդրահարույց է թվում։ Ավելին, մեր նախաձեռնության (Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելը) վերջնանպատակին հասնելը ենթադրում է միութենական պետության երեք անկախ, ինքնիշխան անդամ պետությունների ազգային շահերի ապահովման հիմնական սկզբունքների ընդհանրություն, նույնականություն։ Համոզված եմ, որ վերը նշված խնդիրների և դրանց իրականացմանն ուղղված առաջարկությունների ողջ համալիրը պարտադիր պետք է դրվեն «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման Ծրագրի հիմքում։ Կարծում եմ, որ մեր հաջորդ գործողությունը լինելու է ՀՀ ազգային անվտանգության այնպիսի հայեցակարգի մշակումը, որն, անշուշտ, համահունչ կլինի Ռուսաստանի Դաշնության համանման հայեցակարգի գլխավոր դրույթներին, ինչպիսիք են. 1) սպառնալիքների կանխում դրանց ողջ ընդգրկումով; 2) երկրի տարածքային ամբողջականություն; 3) քաղաքացիական խաղաղության, ազատության և իրավունքների պահպանում; 4) Ռուսաստանի շահերը քաղաքական և աշխարհաքաղաքական ոլորտում; 5) տնտեսական շահեր։

Մանրամասնենք ազգային շահերի այս հիմնարար բաղադրիչներից յուրաքանչյուրը Հայաստանի մասով։

Սպառնալիքների կանխում դրանց ողջ ընդգրկումով։ Անցել է արդեն մոտ երկու ամիս Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ Հայտարարության (այսուհետ՝ Փաստաթուղթ) ընդունումից հետո։ Նշենք, որ այս Փաստաթղթի ընդունումը և Ղարաբաղի տարածաշրջան Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մուտքը Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) բնակչության Ցեղասպանությունից փրկության միակ հնարավոր միջոցն էր, ինչի համար ցանկանում եմ մեկ անգամ ևս խորին երախտագիտություն հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին՝ այսքան բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում, որի մեջ արդեն ոչ մեկ տարի գտնվում է Մեծ Մերձավոր Արևելքի, այդ թվում և Հարավային Կովկասի տարածաշրջանը, թուրք-ադրբեջանական բազեներին՝ նորահայտ նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ափշերոնյան սուլթան Իլհամ Ալիևի գլխավորությամբ, խաղաղություն պարտադրելու գործում դրսևորած պետական կամքի համար։ Հատուկ նշենք՝ խաղաղություն պարտադրելու։

Եվ այդ խաղաղությունը ձեռք բերվեց ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարների հետևողական և չդադարող սադրանքների, ինչպես նաև Ռուսաստանի հարավային սահմաններին, հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության հետ Զանգելանի, Ջեբրաիլի և Ֆիզուլիի շրջաններում (տարածքներ, որոնք մինչև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանա-թուրքական հրոսակների սանձազերծած պատերազմը վերահսկվում էին Արցախի Պաշտպանության բանակի կողմից) 105 կիլոմետրանոց սահմանի երկայնքով լարվածության, անկայունության և քաոսի իրավիճակ ստեղծելու՝ Իսրայելի պետության անթաքույց շահագրգռության պայմաններում։ Կասկածից վեր է, որ ամենամոտ ապագայում իրանա-ադրբեջանական սահմանի այս հատվածում կտեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ռազմական ստորաբաժանումները։ Բնական է, որ իրադարձությունների նման ընթացքն արդեն հենց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության  լուրջ մարտահրավերներ և սպառնալիքներ է դնում։ Ուստի, միանգամայն օրինաչափ է, որ Կազմկոմիտեի Ծրագրում, Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի բաժնում հատուկ տեղ պետք է հատկացվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության հարցերին։

Հայաստանի տարածքային ամբողջականություն։ Հիմնավորելու համար այս հարցի հրատապությունը՝ մեջբերում կատարեմ «Շուռնուխի գյուղապետը հայտարարել է ադրբեջանցի զինվորականների գալու մասին» հոդվածից՝ հրապարակված 2021թ. հունվարի 2-ին, РИА Новости կայքում (ria.ru/20210102/voennye-1591836002.html)։ «Ավելի վաղ ադրբեջանական զորքերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Շուռնուխ գյուղի (գտնվում է ՀՀ տարածքում – Ա.Գ.) մի մասը անցնում է Ադրբեջանին, և մի շարք տների բնակիչներ պետք է դուրս գան այդտեղից մեկ  օրվա ընթացքում։ Գործակալությունը տեղեկացրել է, որ գյուղացիները մի քանի ժամով փակել են Գորիսից Կապան (քաղաքներ ՀՀ տարածքում – Ա.Գ.) տանող ավտոմայրուղին՝ ի նշան բողոքի այս հարցում հայկական իշխանությունների պասիվության դեմ… Սյունիքի մարզի սահմանամերձ (Ադրբեջանին սահմանամերձ – Ա.Գ.) բնակավայրերի բնակիչները կարծում են, որ ադրբեջանական բանակի նոր մարտական դիտակետերի տեղակայումը սպառնում է իրենց անվտանգությանը։ Նրանք բողոքի ակցիաներ են իրականացնում՝ փողոցներ փակելով, պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը սահմանազատման գործընթացում»։ Պակաս բարդ իրավիճակ չի ստեղծվել նաև Ադրբեջանին սահմանամերձ հայկական Որոտան գյուղում, որը մտնում է հայկական Գորիս քաղաքի խոշորացված համայնքի մեջ։ Եվ ահա, 2020թ. դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի զինվորականները մտան այդ գյուղ և հայտարարեցին, որ 12 տուն և դրանց հարակից այգիները պետք է ազատվեն՝ վկայակոչելով այն, որ իրենց GPS համակարգերով այդ տները և այգիները իբր գտնվում են ադրբեջանական տարածքում։ Այս հաշվով բավական սպառիչ արձագանք է տվել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը.

«Հայաստանի կառավարությունը մեզ թողել է բախտի քմահաճույքին։ Ադրբեջանցիներն իրենց քմահաճույքով են կատարում սահմանազատումը, մեզանից ոչ ոք չկա, միայն տեղի իշխանություններն են։ Բայց մենք համապատասխան լիազորություններ չունենք, դա կառավարության գործն է, որը փաստորեն լվացել է ձեռքերը»։ Նույնքան լարված է իրավիճակը ՀՀ Գեղարքունիքի մարզի շրջաններում, որտեղ նույնպես ադրբեջանցի զինվորականները չհիմնավորված տարածքային պահանջներ են ներկայացնում՝ փորձելով հասնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տեղամասերի փաստացի օտարման։

Կրկնում եմ, ստեղծված իրադրությունում Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը դառնում է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի կարևորագույն բաղադրիչը, և անվիճելի է, որ այն պետք է դառնա Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու Կազմկոմիտեի Ծրագրի գլխավոր դրույթներից մեկը։

Լուրջ տագնապ է առաջացնում, ավելի ճիշտ՝ ազգային անվտանգության սպառնալիք է դարձել «ժողվարչապետ» Նիկոլ Վովաևիչի՝ իր իսկ սիրեցյալի հոգեվիճակը։ Հարգելի ընթերցող, բնավ չեմ խտացնում գույները և ի հաստատումն իմ եզրահանգումների՝ բավական է վերլուծել Նիկոլ-դավաճանի անվերջանալի live-երը մեր երկրի ներքին կյանքի ամենատարբեր հարցերի շուրջ։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ TV եթերում հանդես եկող սուբյեկտը բոլորովին էլ այն պարտվածը չէ, որը ՀՀ և Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին հասցրեց ազգային աղետի՝ դավաճանության արդյունքում, ինչը դարձավ Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական բազեների (սիրիական վարձկան-ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ) սանձազերծած պատերազմում կրած պարտության գլխավոր պատճառը։

Նիկոլ-դավաճանի բոլոր ելույթների լեյտմոտիվը հանգում է մեկ բանի. այո, ինքը՝ Նիկոլ Վովաևիչը, իր իսկ սիրեցյալն է պատասխանատվություն կրում պարտության համար, բայց ինքը բոլորովին էլ տեղի ունեցած աղետի մեղավորը չէ։

Այսօրվա ազգային ողբերգության աչառու մեկնիչ չթվալու համար վկայակոչեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Վարդանի Սարգսյանի՝ բազմափորձ դիվանագետի և, որպես կանոն, իր քաղաքական գնահատականներում բավական զուսպ քաղաքական գործչի խոսքերը։ Այսպես, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ամանորյա շնորհավորական ուղերձում մասնավորապես ասել է. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մեր ժողովուրդը չի՛ պարտվել, զինվորը չի՛ պարտվել, քաղաքացին չի՛ պարտվել, հայը չի՛ պարտվել: Պատերազմի ընթացքում մեր ժողովրդի զավակները ցուցաբերեցին աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ հերոսություն, խիզախություն և տոկունություն: Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության, անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք են» (ընդգծումն իմն է – Ա.Գ.) (president.am/ru/press/item/2020/12/31/ President-Armen-Sarkissians-message-/)։ Կամ էլ՝ դիվանագիտականից սովորական լեզվի թարգմանած՝ պարտությունը պատերազմում դարձել է հանցավոր ոչ պրոֆեսիոնալիզմի, հանցավոր անպատասխանատվության հետևանք, ինչը Արցախի Պաշտպանության բանակի, Հայաստանի զինված ուժերի ավելի քան 5 000 զինվորների և խաղաղ բնակիչների կործանման, ավելի քան 10 000 զինծառայողների և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների վիրավորման և նրա տարածքի 80%-ը կորցնելու պատճառն է։ Այս ամենն այլ կերպ չի կարելի որակել, եթե ոչ տասնմեկ միլիոնանոց հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանություն։

Այս պայմաններում, հարգելի ընթերցող, միանգամայն բնական է, որ հայ հասարակության քաղաքացիական խաղաղության, ազատության և իրավունքների պահպանումը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի ազգային անվտանգության հայեցակարգում և Կազմկոմիտեի Ծրագրում։

Անվիճելի է նաև այն, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակում Հայաստանի շահերը քաղաքական և աշխարհաքաղաքական ոլորտում ձեռք են բերում բացառիկ հրատապություն։

Հայաստանի շահերը քաղաքական և աշխարհաքաղաքական ոլորտում։ Մանրամասն չեմ ներկայացնի հայոց պետականության՝ մեր օրերում Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված սպառնալիքները։ Կսահմանափակվեմ միայն մեջբերում կատարելով «Հինգ պետություն՝ մեկ ազգ. ինչպես է Թուրքիան ծրագրում միավորել թյուրքալեզու երկրները միասնական դաշինքում» վերնագրով հոդվածից՝ հրապարակված 2020թ. դեկտեմբերի 30-ին ՌԴ Նորությունների դաշնային գործակալության կողմից։ Միայն որոշ մեջբերումներ կատարեմ այդ հոդվածից, որոնք պերճախոս կերպով վկայում են խաղաղության չափազանց մեծ սպառնալիքի մասին Ռուսաստանի Դաշնության հարավային սահմանների ողջ պարագծում (Հարավային Կովկասից ընդհուպ մինչև ՉԺՀ Սինցզյան-ույղուրական ինքնավարություն)։

Ավելորդ խուճապային տրամադրություններ հրահրելու մեջ չմեղադրվելու համար նշեմ, որ այդ սպառնալիքի մասին դեռևս 2015թ. նախազգուշացնում էր Էրդողանի ներկայիս դաշնակից, Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին՝ Էրդողանին անվանելով «թյուրքերի ամենամեծ կենդանի թշնամի»։ Եվ այսպես, 2020թ. դեկտեմբերի 28-ին թուրքական Akşam թերթը Twitter-ում հրապարակեց հոդվածի հայտագիր՝ «Թուրքիան մտցնում է «Հինգ պետություն՝ մեկ ազգ» ծրագիրը» բառերով։ Հոդվածում հավաստիացվում էր, որ Ռուսաստանն այնպես էր մտահոգվել Թուրքիայի հաջողություններով ռազմական և արտաքին քաղաքական ոլորտներում, որ հիմա ռուսական ԶԼՄ-ներում անհանգստանում են Կենտրոնական Ասիայում իր նպատակներն ընդլայնելու նրա ծրագրերից։ Ընթերցողներին հիշեցնենք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերին Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) VII գագաթաժողովի ժամանակ, Բաքվում, սուլթան Ռեջեփ Էրդողանը առաջին անգամ հնչեցրեց «Վեց պետություն՝ մեկ ազգ» կարգախոսը՝ հայտարարելով. «Չնայած մենք երկու առանձին պետություն ենք (նկատի ունի Թուրքիան և Ադրբեջանը – Ա.Գ.), մենք մեկ ազգի զավակներ ենք, ուստի ամեն քայլափոխի մենք ասում ենք. մենք երկու պետություն ենք, բայց մեկ ազգ։

Հիմա, Թյուրքական խորհուրդ անցկացնելով, մենք ընդլայնում ենք մեր հորիզոնները և ասում. մենք վեց պետություն ենք, բայց մեկ ազգ (այստեղ նա նկատի ուներ նաև Թուրքմենստանը – Ա.Գ.)… Թուրքիստանը մեր հայրենական բույնն է, մեր հիմնական օջախը։ Մենք բոլորս շատ մեծ ընտանիք ենք՝ 300 միլիոն մարդ, որոնք խոսում են մեկ լեզվով, դավանում նույն կրոնը, ունեն նույն պատմությունը, մշակույթը, կիսում են նույն քաղաքակրթությունը։ Ես գիտեմ, որ մեր ղազախ, ղրղըզ, ուզբեկ, տաջիկ և թուրքմեն եղբայրները Թուրքիային այնպես են նայում, ինչպես և մենք, նրանք մեր երկիրն իրենց տունն են համարում»։ Դե ինչ, հարգելի ընթերցող, որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ևս մեկ մեջբերում կատարեմ Թուրքիայի նախագահի խորհրդական, Թուրքիայի նախագահին կից անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Մեսութ Հաքիի պաշտոնական հայտարարությունից՝ արված 2020թ. փետրվարի 28-ին Թուրքիայի խոշոր հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում. «Թուրքիան 16 անգամ  պատերազմ է վարել Ռուսաստանի դեմ և պատրաստ է, եթե պետք է, նոր պատերազմի մեջ մտնել։ Չմոռանանք, որ Ռուսաստանում ապրում է 25 մլն մուսուլման, դրա համար էլ պատերազմի պարագայում Ռուսաստանը կծվատվի ներքին ուժերի կողմից»։ Տարօրինակ Օբաման էքստազի մեջ հայտարարել էր, թե պատառ-պատառ է արել Ռուսաստանի տնտեսությունը, իսկ այս նորահայտ նեոօսմանն ավելի զիլ է սպառնում՝ բզկտել այն ներսից։ Նման դեպքերում «Նաիրի» կինոթատրոնի շրջակայքի, որը Երևանի կենտրոնում է, տղերքը ներողամտաբար կբացականչեին. «O tempora, o mores!», ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է՝ «Օ՛, ժամանակներ, օ՛, բարքեր»։

Համոզված եմ, որ վերը շարադրվածը կասկածներ չի թողնում, որ Հայաստանի շահերն աշխարհաքաղաքական ոլորտում, Թուրքիայից բխող վտանգի առումով, լիովին համընկնում են Ռուսաստանի շահերի հետ, ինչն, անկասած, պետք է իր արտացոլումը գտնի Կազմկոմիտեի Ծրագրում։

Եվ վերջապես, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու նախաձեռնության Կազմկոմիտեի Ծրագրում էական տեղ պետք է հատկացնել տնտեսական շահերի դերի բացահայտմանը, որոնք միութենական պետության մեջ Հայաստանի մտնելու անայլընտրանքայնության ևս մեկ պերճախոս հաստատումն են։ Այսպես, 2020թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառությունը կազմել է $5 մլրդ 689 մլն 40,4 հազ., ընդ որում՝ Ռուսաստանի տեսակարար կշիռը արտաքին առևտրաշրջանառությունում կազմել է 1 մլրդ 723 մլն 414,9 հազ. կամ 30,3% (2019թ. հունվար-հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը կազմել է 27,0%, այսինքն՝ 2020թ., COVID-19 կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ՌԴ տեսակարար կշիռը ՀՀ-ի հետ փոխադարձ առևտրում ավելացել է)։ Նշենք նաև, որ ԵՄ երկրների տեսակարար կշիռը ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունում 2020թ. հունվար-հոկտեմբերին, 2019թ. նույն ժամանակի համեմատությամբ, 20,8%-ից կրճատվել է 18,2%-ի։ Ռուսաստանի հետ ՀՀ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի տեսակարար կշիռը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է ընդհանուր դեֆիցիտի 42,9%-ը, այն դեպքում, երբ 2019թ. նույն ժամանակաընթացքում այդ ցուցանիշը կազմել է 26,3% (ՀՀ Վիճակագրական կոմիտե, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-հոկտեմբերին», էջ 111-112)։

Կարծում եմ, որ վերը ներկայացված վիճակագրությունը բավական համոզիչ կերպով վկայում է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերից ՀՀ-ի զգալի կախվածության մասին։ Համեմատության համար նշենք նաև, որ ԵՄ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրի տեսակարար կշիռը 2020թ. հունվար-հոկտեմբերին կազմել է 18,2% (2019թ.՝ 20,8%)։ Սրան ավելացնենք նաև հետևյալ ցուցանիշները։ Այսպես, 2020թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ ֆիզիկական անձանց բանկային ոլորտով դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է $317 մլն 102 հազ. կամ զուտ ներհոսքի ընդհանուր գումարի 60,55%-ը։ Համեմատության համար նշենք, որ 2019թ. այդ նույն ժամանակաընթացքում Ռուսաստանից դրամական զուտ ներհոսքի բաժինը կազմել է 134,58% (ՀՀ ԿԲ տեղեկագիր, 2020թ. հոկտեմբեր, էջ 23)։ Այսպիսով, 2020թ., անգամ համավարակի պայմաններում, որը հանգեցրեց Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ աշխատուժի թվի կտրուկ նվազման, Ռուսաստանից դրամական միջոցների զուտ ներհոսքի տեսակարար կշիռը կազմել է 60,55%։

Կարծում եմ, որ վերոշարադրյալը համոզիչ կերպով վկայում է Հայաստանի Հանրապետության ֆինանսատնտեսական անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի Դաշնության վճռորոշ դերի մասին, ինչն, անշուշտ, նույնպես պետք է արտացոլվի Կազմկոմիտեի Ծրագրում։

Ամփոփելով վերը ներկայացվածը՝ կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի մտնելը անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման հուսալի երաշխիքն է։ Այն թույլ կտա մեր երկրին Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ ավելի արդյունավետորեն իրագործել Հայաստանի և հայ ժողովրդի ազգային գերակայությունները, երկրի ազգային շահերը; բարձրացնել ազգային անվտանգության մարմինների և ուժերի պատասխանատվությունը դրանց ապահովման համար; համակարգային հիմքի վրա դնել հայ հասարակության իրազեկվածությունը ներքին և արտաքին քաղաքականության, ռազմական և տնտեսական անվտանգության հարցերում; էապես բարձրացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման միջոցների արդյունավետությունն ու օպտիմալությունը։ Այս ամենը Հայաստանի զարգացման և բարգավաճման, հայոց պետականության ամրապնդման բախտորոշ փուլ կդառնա։

Հոդվածն ավարտելով՝ կցանկանայի համոզվածություն հայտնել, որ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի միութենական պետությունը կկայանա՛։ Ու նաև բարի երթ ցանկանալ նոր միությանը։

Վերջաբանի փոխարեն. Ընթերցելով սուլթան Ռեջեփի ծայրահեղ վտանգավոր, արյունալից պատերազմի վերածվելու պատրաստ պանթուրանական քաղաքականության վերաբերյալ իմ տագնապների մասին՝ ընթերցողը կարող է կշտամբել ինձ անտեղի խուճապայնության համար։ Այո, հայտնի իմաստով բնածին խուճապայնության համար, որը, Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից անգամ 105 տարի անց, անկասկած, դրված է յուրաքանչյուր հայի գենետիկ կոդում։ Դրված է նրա ծննդյան օրվանից, մոր կաթի հետ ներծծված հայ մանուկների օրգանիզմում, և այդ խուճապը Պոտոմակի և մառախլապատ Ալբիոնի ափերի գունավոր հեղափոխությունների արևմտյան ստրատեգների հղկված սցենարով Հայաստանի Հանրապետությունում 2018թ. ապրիլ-մայիսին իրականացված պետական հեղաշրջումից հետո հատկապես խորացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական հրոսակների (սիրիական վարձկան-ահաբեկիչների զանգվածային ներգրավմամբ) սանձազերծած պատերազմի հետևանքով։ Եվ հենց այս իրողությունների գիտակցումն է, որ նորովի է բացահայտում սուլթան Ռեջեփի առաջին հայացքից թվում է թե սենտիմենտալ հայտնությունների իսկական իմաստը։

Այսպես, դեռևս 2016թ. թուրքական հայտնի HABERLER.COM հեռուստաալիքը հեռարձակեց սուլթան Ռեջեփի ելույթը Ստամբուլում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության ակտիվի առջև, որի որոշակի հատվածներ տարածվեցին ինչպես թուրքական, այնպես էլ ադրբեջանական հեռուստաալիքների և ափշերոնյան սուլթանության այլ լրատվամիջոցների կողմից։  Թե ազերիներին հուզած ինչ էր ասել սուլթան Ռեջեփը՝ կարդում ենք նրա հայտնություններում, հարգելի ընթերցող. «Էրդողան. «Մի անգամ ես հորս հարցրի՝ հայր, մենք թո՞ւրք ենք, թե՞ լազ։ Մենք ախր Ռիզայից ենք, ոմանք մեզ լազ են անվանում, ոմանք էլ՝ թուրք։ Հայրս պատասխանեց. որդիս, ես այդ հարցը տվել եմ պապիս՝ քո պապի հորը, որը ուսյալ աստվածաբան էր (մոլլա – Ա.Գ.)։ Հորս պապը հորս պատասխանել էր. իմ թոռ, վաղը բոլորս մեռնելու ենք։ Բարձրյալն այն աշխարհում կհարցնի՝ ո՞վ է քո Ռաբբը։ Ո՞վ է քո մարգարեն։ Ի՞նչ կրոն ունես։

Այն աշխարհում մեզ չեն հարցնի, թե ինչ էթնիկ պատկանելություն ունենք։ Այնպես որ, որդիս, երբ քեզ այդ հարցը տան՝ պատասխանիր՝ ես ՄՈՒՍՈՒԼՄԱՆ եմ»։ Այսինքն՝ էրդողանյան «Մեկ ազգ՝ վեց պետություն» պանթուրանական կարգախոսի գաղափարախոսական նախապատրաստությունը կատարվել է տարիներ առաջ, իսկ Ղարաբաղյան պատերազմից (2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր) հետո ոգևորել է թուրք-ազերիներին «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսից անցնել հիմքում պանթուրանական «Մեկ ազգ՝ վեց պետություն» կարգախոսին։ Ճի՛շտ «Մեկ ժողովուրդ, մեկ ռեյխ, մեկ ֆյուրեր» (գերմ.՝ Ein Volk, ein Reich, ein Fhürer) կարգախոսի նման։ Ընթերցողներին հիշեցնենք, որ հենց այդ ագիտացիոն կարգախոսով էլ 1938թ. ապրիլի 10-ին տեղի ունեցավ Գերմանիայի հետ Ավստրիայի անշլյուսի հանրաքվեն, ընդ որում՝ այդ կարգախոսը մշտապես հայտնվում էր Հիտլերին պատկերող պաստառներում։ Կարծում եմ, որ ՀԱՊԿ և ԵՏՄ անդամ պետությունների քաղաքական դասը կմտորի սուլթան Ռեջեփի հայտարարած պանթուրանական կարգախոսի բովանդակության շուրջ։

Հ.Գ. Հոդվածիս վերջում չկարողացա զրկել ինձ բավականությունից և ևս մեկ մեջբերում չկատարել։ Ոչ, ոչ, հարգելի ընթերցող, ոչ թե նեոօսմանյան սուլթանից, այլ շատ ավելի լուսավոր պատմական անձից՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար (1957-1985թթ.) Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոյից։ Մտաբերում եմ այն պատմությունը, երբ անցած հարյուրամյակի 70-ական թթ. Թուրքիան փորձում էր փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները Միջերկրական ծովում այն ժամանակ դեռևս Խորհրդային Միության ռազմանավերի համար։ Թուրքիայի այս «բարեկամական» ակտին ԽՍՀՄ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար, հանրահայտ «միստր НЕТ»-ը՝ Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոն, ոչ պաշտոնական իրավիճակում շփվելով ամերիկյան լրագրողների հետ Սպիտակ տանը հրավիրված կոկտեյլի ժամանակ, հենց այնպես՝ հընթացս հայտարարել էր, որ Միջերկրական ծովով ԽՍՀՄ Սևծովյան նավատորմի անցնելու համար պետք կլինի հրթիռների ընդամենը մի երկու համազարկ։ Դրա արդյունքում Բոսֆորից բացի ևս երկու անցում կբացվի Միջերկրական ծովում։ Բայց, ավաղ, Ստամբուլը չի լինի, այն կանցնի ջրի տակ։ Այս բավական ըմբռնելի և իրենց հիմքում խաղաղասեր արտահայտություններից հետո, որոնք նախազգուշացրին թուրքերին իրենց հետևանքներով անուղղելի հիմարությունների մասին, Թուրքիան այլևս երբեք չի բարձրացրել Բոսֆորը ԽՍՀՄ ռազմանավերի առջև փակելու հարցը։ Ի՜նչ խելացի ու խորաթափանց էր ընկեր Ա.Ա. Գրոմիկոն, հասկանում էր օսմանների սերունդների արնատենչ ու ռազմատենչ հոգու նրբությունները։ Կասկած չի հարուցում նաև այն, որ նա հիանալի գիտեր նաև թուրքերի այն բնութագրման մասին, որը տվել է մեծն Վիկտոր Հյուգոն. «Այստեղով թուրքեր են անցել, քանզի չորս կողմը սուգ է ու ավեր»։

Եվ ահա, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության մտնելը ի չիք կդարձնի նեոօսմանյան սուլթան Ռեջեփի՝ Մեղրիի քրիստոնեական սեպը զավթելու պանթուրանական զառանցանքները, սեպ, որը կտրում է հայկական պատմական Նախիջևանը (որը համաշխարհային հեղափոխության գաղափարախոսների՝ հանձին ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմ Գեորգի Չիչերինի, օրհնությամբ 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Մոսկվայի կապիտուլյանտական պայմանագրով անցավ Ադրբեջանին) Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղից թուրք-ադրբեջանական հրոսակների և սիրիական վարձկան-ահաբեկիչների զավթած Զանգելանից, Ջեբրաիլից և Ֆիզուլիից։

Արտաշես Գեղամյան

ՀՀ Ազգային ժողովի I, II, III, V և VI գումարումների պատգամավոր,

«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ

Տեսանյութեր

Լրահոս