Հունիսի 6-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը:
Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Սննդի անվտանգության տեսչական մարմինը 72 ժամով կասեցնում է «Այգի» ռեստորանային համալիրի գործունեությունը:
Արամ Խաչատրյանի ժառանգությունն ամբողջ աշխարհում հանրահռչակելու նպատակով 16 տարի շարունակ կոմպոզիտորի ծննդյան օրը` հունիսի 6-ին, Երևանում մեկնարկում է նրա անվան միջազգային երաժշտական մրցույթը, որին այս անգամ մասնակցում է 19 ջութակահար աշխարհի 13 երկրից՝ Թայվանից‚ Կորեայի Հանրապետությունից‚ Հոնկոնգից‚ Ռուսաստանից‚ Ֆրանսիայից‚ Լյուքսեմբուրգից‚ Կանադայից‚ Դանիայից‚ Շվեդիայից‚ Ճապոնիայից‚ Ավստրիայից‚ Հունաստանից‚ Հայաստանից: Կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի մրցույթն անցկացվում է առցանց:
Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացաքում շարունակվող ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ այսօր պարետի որոշմամբ կարգելափակվեն ելքերն ու մուտքերը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն:
Հունիսի 5-ին, ժամը 23:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակշին 3-րդ բանավանում այրվում է երկհարկանի բնակելի շինություն:
Եթե պարզագույն դեմագոգիան մի կողմ դնենք, ապա գործ ունենք իրականության հերթական նենգափոխման հետ։ Իրականությունն էլ ախր շատ հստակ ու տեսանելի է՝ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պատերազմը։ Դա չխոստովանելն արդեն կամ մանկամիտ կամակորություն է, կամ երեսպաշտություն։ Եվ եթե չենք ուզում, որ վաղն էլ տնտեսական, սոցիալական, հումանւտար կամ (Աստված չանի) այլ պատերազմում պարտվենք, պետք է ոչ թե լռել, այլ բաց խոսել։ Լռելն է դավաճանություն. իրականությունը տեսնել, հասկանալ, հետևանքները գիտակցել, բայց հանդուրժել ու լռելն է դավաճանություն»։
Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները ահազանգում են, որ վարակված են, սակայն չեն թեստավորվում։ Այս մասին հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասել էր ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է 2020 Clutch Chess International առցանց մրցաշարում:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 6 միլիոն 861 հազարից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այցելել են Քաշաթաղի շրջանի հարավային հատվածը, որտեղ կմեկնարկի Արցախը Հայաստանին կապող նոր մայրուղու շինարարությունը։
Մի գլխավոր միտք կա սրանց ուղեղում` ով իրենց դեմ է խոսում` նախկին է, վատն է, թալանչի է: Նրանք երկու տարի առաջ էլ էին նույնն ասում, հիմա էլ: Դե քանի որ ո՛չ իրենց ո՛չ էլ իրենց ղեկավարի ուղեղը այլ` ավելի հետաքրքրիր, քաղաքական, նոր, ադեկվատ մտքեր գեներացնելու ունակ չէ: Բայց ժամանակը շատ բան է փոխել, ու մասնավորապես` զրկել է նրանց մի շարք բաների մասին խոսելու իրավունքից:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շարունակելով հարցերի չելենջը 😉
Իմ մասնագիտական լեզվամտածողությունն ինձ երբեք թույլ չի տվել օգտագործել «ժողովուրդ» բառը տեղի և անտեղի, առավելևս էժան քաղաքական շահարկման դիրքերից: Ինձ համար չկա «ժողովուրդ» բառ, այլ կա «Հայ ժողովուրդ» կատեգորիա՝ իր ողջ պատմամշակույթային, ազգային էթնոբնութագրումներով և հավաքական գիտակցության անհրաժեշտությամբ:
Վարչապետն ու մի շարք պատասխանատուներ ոչ միայն ձախողել են կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև այդ ձախողումները փորձում են բարդել բոլորի վրա, բացի իրենցից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 25-ին Երեւանի թիվ 114 հիմնական դպրոցի մի խումբ շրջանավարտների՝ երկարամյա տնօրեն Ռուզաննա Կոստանյանին մատուցած անակնկալն այսօր գլխացավանք է դարձել նրա համար։ Երեխաներն ավարտական վկայականները ստանալու ժամանակ թխվածքով ու երաժշտությամբ ինքնաբուխ մտել են տնօրենի աշխատասենյակ՝ փորձելով այդպիսով իրենց երախտիքն արտահայտել սիրելի տնօրենին՝ համատեղ 12-ամյա ճանապարհ անցնելու համար։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս 2 քաղաքացու մոտ, ովքեր Ստեփանակերտի բնակիչներ են:
2020 թվականի հունիսի մեկի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քանի 2019 թվականի հունիսի մեկի դրությամբ, էականորեն ցածր է այս տարի մահացության թիվը և դա ունի հետաքրքիր պատճառ:
Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակցի հորդորը՝ քաղաքացիներին:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի քաղաքացիական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի երկու օր առաջ մուտք է արվել դատարան և մակագրվել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին:
Այս իրավիճակում մենք ունենք մեկ պրոբլեմ, և մեր պրոբլեմն հետևյալն է․ կորոնավիրուսով հիվանդացած բոլոր քաղաքացիներին կարողանալ պատշաճ օգնություն ցուցաբերել:
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 12364 դեպք, որոնցից 3720-ն` առողջացած, 190-ը` մահվան ելքով:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կառավարության անդամները մասնակցել են Օտտավայում կայացած հակառասիստական ցույցին:
Սիրելի՜ հայրենակիցներ, պետությունը հեշտ չի կառուցվում. մեկ օրում չի կառուցվելու նաեւ մեր բոլորի սիրելի Հայրենիքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Հունիսի 6-ին գեղանկարիչ Հրայր Գրիգորյանի ծննդյան օրն է։
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 12․364-ի: