ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում զոհված ևս 41 զինծառայողների անուններ:
Պատերազմը թնդանոթների սիմֆոնիա է, պատերազմում պարտությունից հետո պատեհ է միայն ու բացառապես լռության սիմֆոնիան։ Բայց կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրած Հայաստանում, արդեն տասն օրից ավելի, աղմուկ է։ Հակաբնական ու հակաբանական աղմուկ։ Աղմուկ, որի հեղինակն ու սադրողը մեկ մարդ է։ Այն մեկ մարդը, ով պետք է ապահովեր թնդանոթների սիմֆոնիան պատերազմում, բայց ապահովել է թնդանոթների լռությունը։ Լռություն, որը դարձել է երաշխավորված պարտության գրավականը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել:
Նոյեմբերի 19-ին ռուսաստանցի լրագրող Դենիս Կուլագային հաջողվել է նկարահանել է ռուս խաղաղապահների հսկողության ներքո Շուշիից դուրս եկող ադրբեջանական զինուժի ավտոշարասյունը:
«2020թ. հունվարի վերջին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի նիստ կար: 2016թ. սկսած՝ ամեն 6 ամիսը մեկ Ադրբեջանը Նախարարների կոմիտեի ամեն նիստին բարձրացնում էր ադրբեջանցի փախստականների՝ իրենց բնակության վայրերը վերադարձվելու հարցը: 2016թ.-ից ամեն 6 ամիսը մեկ մենք կարողանում էինք այնպես անել, որ այս հարցը կամ չէր քննարկվում, կամ քննարկվում էր, և ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից հետաձգվում էր»,- 168.аm-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ նախանշաններ կային, որ պատերազմ է սկսվելու:
«Ինձ ձերբակալել են… Անկեղծ, չգիտեմ ինչի համար: Ես կարծում եմ, և ես այդ մասին նաև գրել եմ այդ ձերբակալման թղթի մեջ, որ դավաճան և թուրքի կոշիկներ լիզած իշխանությունը հիմա սարսափում է ժողովրդական ցասումից»,- Ձերբակալվածների պահման վայրից (ՁՊՎ) ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:
Ճանապարհային քարտեզը պետք է հստակ պատասխանի՝ այս կամ այն խնդիրն ինչպե՞ս ենք լուծելու, ո՞վ կամ ովքե՞ր են լուծելու, ի՞նչ միջոցներով, ինչքա՞ն ժամանակում, ովքե՞ր են լինելու դրա պատասխանատուները: Նախագահական ինստիտուտը Հանրապետության նախագահի կողմից առաջարկվում է՝ որպես ժողովրդավարական ազատ հարթակ, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը, որպես կողմեր, կարող են նստել մեկ սեղանի շուրջ, քննարկել իրենց մոտեցումները: Այդ պարագայում Հանրապետության նախագահը պատրաստ է նրանց ներկայացնել իր ճանապարհային քարտեզը:
Հարգելի հայրենակիցներ, 2020թ.սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ պարտադրված պատերազմի ընթացքում բնակչության մի մասն իրենց անվամբ գրանցված կամ վերջիններիս կողմից շագահործվող տրանսպորտային միջոցներն իրենց կամքից անկախ հանգամանքներում թողել են այն տարածքներում, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ։
ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։
Անկասկած, նման հեղինակավոր պատվիրակության այցը՝ Լավրով-Շոյգու ձևաչափով, ցույց է տալիս, որ նրանք երկխոսության մեջ են մտել Փաշինյանի հետ, դա ցույց է տալիս, որ կարգավորվում է համագործակցությունը վարչապետի հետ, որի հրաժարականն են պահանջում ընդդիմադիր ուժերը։ Այցը կայանում է մի իրավիճակում, երբ Փաշինյանը վերափոխում է Կառավարության կազմը, փոխել է ԱԳՆ և ՊՆ ղեկավարներին, բայց սա ազգային միասնության կառավարություն չէ, ինչի կոչն անում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Տամբով»-ն արտագնա խաղում մրցել է «Կրասնոդար»-ի հետ:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ Լարսի փակումը պայմանավորված է տեղումներով ստեղծված արտակարգ դրությամբ։
Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօրվա հանրահավաքի ավարտին հետ լրագրողների հարցերին պատասխանելիս հույս հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի իշխանությունները գոնե այս ժամանակահատվածում կկարողանան որոշակի հայանպաստ պայմաններ ապահովել բանակցային գործընթացում։
Տեղեկացնեմ, որ երեքշաբթի օրը` նոյեմբերի 24-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու հերթական նիստը: Նիստ, որն առաջինն է կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո: Հայկ Մարությանը երկրում թվով երկրորդ ընտրովի պաշտոնյան է: Հայկ Մարությանը դեռևս իշխող կուսակցության կարևորագույն քաղաքական ֆիգուրներից է, եթե կարելի է դա այդպես անվանել: Հայկ Մարությանը ևս կրում է քաղաքական պատասխանատվություն կատարվածի մեջ:
«Մենք եկել ենք ամբողջությամբ որոշակի խնդիրներով: Գիտեք, որ ստորագրված հայտարարությունից հետո շատ արագ տեղափոխեցինք այստեղ ողջ խաղաղապահ զորակազմը, որի տեղակայումն ավարտել ենք երեկ չէ առաջին օրը: Այս օրերի ընթացքում տեղակայվել ենք գործնականում Ղարաբաղի ամբողջ տարածքում` 23 դիտակետով, վերահսկում ենք Ստեփանակերտ տանող ճանապարհը, Լաչինի միջանցքը և ապահովում ենք տեղաշարժը, այնտեղից հեռացած փախստականների վերադարձը»,- ՀՀ Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ կատարած այցի շրջանակում գոհունակություն է հայտնել ՀՀ նախագահի և քաղաքական գործիչներից շատերի դիրքորոշման առնչությամբ, որոնք վերջիններն արտահայտել են Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության կապակցությամբ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հույս ունի, որ Մոսկվայի և Երևանի առևտրատնտեսական կապերը դրական դինամիկա կունենան։
ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ:
Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծելու հարցերն այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրել էին երեք երկրների ղեկավարների ստորագրած փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը»,- ՀՀ Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։
Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությունը:
Այսօր Ազատության հրապարակում ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ով պատերազմի օրերին Երևանից ուղարկված դեղորայք էր տարել իրենց. «Հովի՛կ, դու հոկտեմբերի 2-ին եկել էիր մոտս, արկղեր կար, որ Երևանից ինձ էին ուղարկել, բժշկական պարագաներով, իր մեքենայից իջեցրեց, մեքենայի մեջ մի քանի բան մնաց, ասացի՝ բա էս ո՞ւր ես տանելու, ասաց՝ Ջաբրայիլ եմ տանելու:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ առկա մշակութային կոթողների պահպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ ավելի ակտիվ կլինի, քան եղել է Սիրիայի Հալեպ և Պալմիրա քաղաքներում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը:
Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան Հայաստանում կորոնավիրուսի արձանագրվող դեպքերի առումով տեսնում է և կայունացում, և նվազում:
Եթե վարչապետի հետ հանդիպեր ՌԴ նախագահը կամ վարչապետը, այդ ժամանակ նոր կտեղադրվեր, բայց պաշտոնով ավելի ցածրի դեպքում չի տեղադրվում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր պարզվեց, որ մինչեւ մեր տասնյակ հազարավոր տղաները առաջնագծում կռիվ էին տալիս, զոհվում, անդամահատվում, արյունահոսում, պատառոտվում եւ անհետ կորում, Ազգային Ժողովի իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ավտոմեքենայով Արցախից իշխանամերձ դասալիք էր փախցնում…
ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը մեկնաբանել է Արցախում երրորդ պատերազմի արդյունքները և Հայաստանում ներկայիս քաղաքական իրավիճակը: Նրա տեսակետը հրապարակել է ռուսական EADaily գործակալությունը։