Բաժիններ՝

Ռոսպորտեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան Հայաստանում կորոնավիրուսի արձանագրվող դեպքերի առումով տեսնում է և կայունացում, և նվազում: Պոպովան նման տեսակետ հայտնեց Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում շարժական լաբորատորիայի բացման արարողությանը:

«Կցանկանայի նշել, որ այսօր անխոս Հայաստանում լավ հաջողություններ կան՝ մեծ աճից հետո: Մենք այսօր տեսնում ենք և կայունացում, և նվազում: Չնայած բոլոր դժվարություններին, որ կա Հայաստանում, դուք՝ սիրելի գործընկերներ, կարող եք հասնել լավ արդյունքների: Դրանք ձեզ մոտ ակնհայտ են այսօր»,-ասաց Պոպովան:

Նա շեշեց սպառնալիքի տակ աշխատող բժիշկների, գիտնականների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ընդգծեց, որ դա ոչ միայն իր գնահատականն է, այլ նաև այն բոլոր գործընկերների, որոնք հնարավորություն են ունեցել շփվել և աշխատել Հայաստանում բժիշկների հետ:

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսի թեմայով նախատեսված է մեծ կոնֆերանս, հույս հայտնեց, որ կմասնակցեն նաև հայ գործընկերները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս