Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի Նոր Տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ։
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը համարում է հետհեղափոխական Հայաստանի ամենահիմնարար և սկզբունքային օրենքներից մեկը:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը առաջարկում են 11.04.2020-ից մինչև 31.10.2020թթ. ակտիվ օգտվել Menu.am առաքման ծառայությունից:
Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` նախարարությունը ներկայացնում է heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը:
Քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները երկարաձգվել են, ՀՀ ոստիկանությունը նույնպես, մինչև սահմանափակումների ավարտը, շարունակում է դադարեցնել անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրոսով հաստատված 6 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է կայուն, 2-ինը՝ բավարար, մյուս քաղաքացու մոտ վարակին բնորոշ որևէ ախտանիշ չկա:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Կաթնաղբյուր, Արամուս, Կամարիս և Գեղաշեն գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Օրեր առաջ ես մտավախություն էի հայտնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը նույն համառությամբ առաջ է տանելու 2018-ի իր պատկերացումները՝ խլել, բռնել, դատել, ազգայնացնել։ Մտահոգություն կար, որ հնչեցվող «գոհ չեմ իրավապահների արդյունքներից» թեզը դառնալու է հրահանգ, մոտիվացիա, որը դրդելու է դատախազությանը, ՀՔԾ-ին և ԱԱԾ-ին՝ հարուցել նոր քրեական գործեր, ապահովել նոր ցուցանիշներ, անցնել իրավունքի, օրինականության սահմանները։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
«Ապօրինի ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի հատկապես կորոնավիրուսից հետո: Ես սպասում եմ այդ գույքի վերադարձին, որովհետև սա հանրային համերաշխության և մեր քաղաքական խոստումն իրականացնելու լավագույն օրենքներից մեկն է»:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իր աշխատանքը չի կատարել:
ԱԺ այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նախագիծը, որից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով նախարարին, հարցրեց.
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հերթական ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ հարցականի տակ է դնում Արարատ Միրզոյանի անաչառությունը, քանի որ վերջինս չի արձագանքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վիրավորական ելույթներին, փոխարենը՝ արձագանքում է միայն ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ հարցականի տակ է դնում Արարատ Միրզոյանի անաչառությունը, քանի որ արդեն մի քանի անգամ ԱԺ նախագահն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների վիրավորական ելույթներին չի արձագանքում, փոխարենը՝ արձագանքում է միայն ընդդիմության ելույթներին:
Ապրիլի 14-ին կայացած Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը ստացել է 88 տոկոս կողմ ձայն, իսկ Մասիս Մայիլյանը` 12 տոկոս:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 99-ամյա Էրմանդո Պիվետան, դարձել է Բրազիլիայի ամենատարեց քաղաքացին, որը բուժվել է կորոնավիրուսից:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլասերվածների իշխանությունից այլ բան սպասել չէր կարելի: Վեհափառի մարդասիրական կոչը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար ընդամենը պատրվակ էր: Այս մարդը երկար չէր կարող իր մեջ զսպել անաստված գազանին, որ շուրջ երկու տարի է` ավիրում է հանրային բոլոր տեսակի ինստիտուտները:
Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստում քննարկվում է «Ապօրինի գույքի բռնագանձնման մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
«ԱՄՆ-ն դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը»,- բրիտանական «The Independent»-ի փոխանցմամբ, ժամեր առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մինչ նրա աշխատակազմը դիտարկում է այն տեղեկությունը, ինչը Թրամփը որակում է, որպես խմբի «աղետալի» դերակատարություն Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը «թաքցնելու» գործում:
Ապրիլի 5-ին հրապարակվել են օտարերկրյա ուղղակի ներդումների ծավալների մասին Վիճակագրական պետական կոմիտեի վերջնական արդյունքները: Երբ խոսք էր գնում տնտեսական հեղափոխության մասին, մենք ասում էինք, որ ներդրումների պաշտպանության ինստիտուտը բավարար չէ և հիմա փաստերն ապացուցում են՝ այո՛, մենք ճիշտ էինք:
Նոր տիպի կորոնավիրուսից Հայաստանում ապրիլի 14-ին արձանագրվել է մահվան 1 դեպք․ մահացել է 66-ամյա տղամարդ։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով:
Հատուկ Ստյոպա Սաֆարյանի և իր նման վայրահաչողների համար։
Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի և գումարային թեստավորվածների թիվը դարձել է 75։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 44 նոր դեպք, առողջացել է ևս 32 մարդ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Ազգային ժողովում այսօր շարունակվում է հերթական քառօրյան: Նիստի սկզբում պատգամավորները քվեարկեցին նախորդ օրը քննարկված նախագծերը:
Այսօր նայել եմ ՀՀ ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Գալուստ Պողոսյանի և ֆիզարձակուրդում գտնվող Տաթևիկ Ռևազյանի օնլայն հարցազրույցի մի մասը:
Ապրիլի 13-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երեւան-Էջմիածին մայրուղում: Ոստիկանները կանգնեցրել են գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր ավտոմեքենան, որն ուղեւորվելիս է եղել Երեւան:
Ապրիլի 14-ին, ժամը 18:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է գետը: