Ապօրինի ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի հատկապես կորոնավիրուսից հետո. Սոս Ավետիսյան
«Ապօրինի ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի հատկապես կորոնավիրուսից հետո: Ես սպասում եմ այդ գույքի վերադարձին, որովհետև սա հանրային համերաշխության և մեր քաղաքական խոստումն իրականացնելու լավագույն օրենքներից մեկն է»:
Այսօր ԱԺ-ում «Ապօրինի գույքի բռնագանձնման մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:
Պատգամավորը հատկապես կարևորեց այս օրենքի ընդունումից հետո դատախազության աշխատակիցների հմտությունների բարձրացման հարցը, քանի որ դատախազները երբևէ նման փորձ չեն ունեցել:
«Այո՛, ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է լավ վաձրատրվեն և լինեն հանրության և խորհրդարանի ուշադրության ներքո: Օրենքի կիրարկմանը հետևելը խորհրդարանի կողմից խիստ կարևոր է: Կարևոր է, որ այստեղ ընդգրկված լինեն տնտեսագիտությունից, բիզնեսից և այլ հարակից ոլորտներից հասկացող մարդիկ, որոնք կկարողանան տարբեր ժամանակների վերաբերյալ անել վերլուծություններ և համեմատել մարդու ծախսն ու եկամուտները, որով էլ մենք կստանանք կարևոր հարցերի պատասխանները»,- ասաց Սոս Ավետիսյանը: