Բաժիններ՝

Ռումինիան Covid-19-ի դեմ պայքարի համար մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին

Ռումինիայի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի համար խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

Այս մասին հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Պետական համապատասխան կառույցների հետ կառուցողական երկխոսության արդյունքում Ռումինիայի կառավարությունը խորհրդանշական մարդասիրական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին RoAid-ի կողմից տրամադրված միջոցները նախատեսված են օգնելու բարեկամ հայ ժողովրդին COVID-19 համավարակի դեմ պայքարում»,- ասված է հրապարակման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031