Բաժիններ՝

Սերբիայում մի խումբ ռուսաստանցիներ երեխաների հետ հայտնվել են ձյան գերության մեջ

Մի խումբ ռուսաստանցիներ երեխաների հետ, որոնք ընթանում էին միկրոավտոբուսով, ձյան գերության մեջ են հայտնվել Սերբիայի արեւմուտքում՝ սարերի մեջ ընկած ճանապարհին:

Այդ մասինհաղորդել է երկրի ներքին գործերի նախար արությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Զլատիբոր լեռնազանգվածի տուրիստական շրջանում, որը գտնվում է Բելգրադից 200 կիլոմետր դեպի արեւմուտք: «Ութ հրշեջ-փրկարարներ՝ չորս հրշեջ ավտոմեքենաներով, հաջողությամբ տարհանել են վեց չափահասներին՝ մանկիկի եւ տասը տարեկան երեխայի հետ»,-հաղորդել են նախարարությունում:

Գերատեսչությունը նաեւ հորդորել է վարորդներին՝ առատ տեղումների հետ կապված օգտագործել ձմեռային հանդերձանք եւ ուշադիր լինել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031