«Թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար, լսել են, որ խմբերի են բաժանվել, լսել են մոտավոր անցած ճանապարհի մասին․․․»

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր անգրագիտությունից, կամ անկազմակերպվածությունից օգտվում է Ադրբեջանը։

Հրաշքով փրկված վեց տղերքին պետությունը չարգելեց, որպեսզի այս փուլում չխոսեն և չպատմեն թե ու՞ր են եղել, ինչպե՞ս են ապրել, ովքե՞ր են եղել, քանի՞ հոգով են եղել և այլն։

Թշնամին 18 հոգու մասին էր լսել և լսել էր, որ վեցն առանձնացել են, այսինքն 12-ը դեռ չկան։ Գիշերը թշնամին ինֆո է տարածում, որ գյուղում (այստեղ կարևոր չէ գյուղի անունը) մարտի են բռնվել հայերի հետ, որոնցից 6-ին սպանել են, իսկ 6-ին գերեվարել, ընդհանուր 12․․․

Թուրքը լսել է, որ տղերքը գյուղեր են մտել սնունդի համար, լսել են, որ խմբերի են բաժանվել, լսել են մոտավոր անցած ճանապարհի մասին, այսինքն՝ մենք էլի դասեր չենք քաղում և տեղեկատվական անվտանգությունը պետությունը թողնում է քաղաքացիների իրավագիտակցության վրա․․․»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031