Մեկ օրում Արցախ է վերադարձել 480 արցախցի

Վերջին մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 480 արցախցի: ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահները և ռազմական ոստիկանությունը: Ռուսաստանի խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները: Քսաներեք դիտակետերում իրականացվում է նաև շուրջօրյա դիտարկում հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 43 հազար արցախցի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031