Բաժիններ՝

Ադրբեջանական վիզայով ազգությամբ իտալացին՝ Հանրապետության հրապարակում. Antifake.am

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ուշագրավ դեպք է տեղի ունեցել, հայտնում է Antifake.am-ը:

Ըստ աղբյուրի՝ տարածքում լուսանկարահանումներ իրականացնող՝ AntiFake.am-ի լուսանկարչին մոտեցել մի քաղաքացի, որը սեփական նախաձեռնությամբ անգլերենով առաջարկել է նկարել իր անձնագիրը։

«AntiFake.am-ի լուսանկարիչը միայն լուսանկարելուց հետո է ուշադրություն դարձրել փաստաթղթի բովանդակությանը: Իսկ հետո չի ստացվել գտնել նշյալ անձնավորությանը, քանի որ նա արագորեն կորել է տեսադաշտից։

Օտարերկրացու անձնագրի էջի վրա, որն առաջարկել էր լուսանկարել, ադրբեջանական վիզա էր: Ըստ տվյալների՝ քաղաքացու անունը Սալվատորե Վամփո (Salvatore Vampo) է, ազգությամբ՝ իտալացի:

Անձնագրի էջի վրա նշմարվում է «S. Aliyev» ստորագրությունը: Նշվում է, որ վիզան տրվել է 30 օր ժամկետով՝ տուրիստական նպատակներով՝ Թբիլիսիում: Դատելով դրոշմակնիքներից՝ քաղաքացին մուտք է գործել Ադրբեջան 2019թ. դեկտեմբերին 27-ին և դուրս է եկել Ադրբեջանից 2020թ. հունվարի 24-ին»,- գրում է աղբյուրը և դեպքի առնչությամբ հրավիրում Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը:

Ըստ աղբյուրի՝ տարածքում լուսանկարահանումներ իրականացնող՝ AntiFake.am-ի լուսանկարչին մոտեցել մի քաղաքացի, որը սեփական նախաձեռնությամբ անգլերենով առաջարկել է նկարել իր անձնագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս