The Washington Post․ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կընձեռի փրկել մեր արժանապատվությունը. Արթուր Վանեցյան

Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Դրանց թվում են The Washington Post, ABC News, Independent, San Francisco Chronicle և Houston Chronicle։

Լրատվամիջոցներն անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Նրանք գրում են, որ դժգոհության ալիքը բարձրացավ Փաշինյանի կողմից նոյմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո, որն, ըստ հայաստանյան քննադատների, ընկալվում է որպես ազգային շահերի դավաճանություն։

«Ըստ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի, Ադրբեջանին է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի զգալի հատված», – գրում են լրատվամիջոցները։

Հեղինակավոր պարբերականները նաև նշում են, որ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին է համարում պատասխանատու՝ ռազմական գործողություններն ավելի վաղ դադարեցնելու շուրջ բանակցությունները ձախողելու մեջ, ինչն ավելի շահավետ պայմաններ կապահովեր Հայաստանի համար։

Լրատվամիջոցները նշում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ով այժմ ղեկավարում է «Հայրենիք» կուսակցությունը, ընդգծել է, որ ընդդիմությունը չի ձգտում համաձայնագրի չեղարկմանը։

«Ամբողջովին ձախողած այսօրվա իշխանությունները պետք է հեռանան անմիջապես և թույլ տան այլ քաղաքական ուժերին փորձել առնվազն բարելավել իրավիճակը։ Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կընձեռի փրկել մեր արժանապատվությունը», – ասել է Վանեցյանը։

Տեսանյութեր

Լրահոս