Մադրիդի «Ռեալի» որոշ հիմնական խաղացողներ կարծում են, որ մարզչի փոփոխությունը ձեռնտու կլինի թիմին
Մադրիդի «Ռեալի» որոշ խաղացողներ կասկածներ ունեն՝ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ կապված:
Լրագրող Արանսիա Ռոդրիգեսը Deportes COPE-ի եթերում ասել է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների մեծ մասը երախտապարտ են և վստահում են ֆրանսիացուն, բայց որոշ ֆուտբոլիստներ կարծում են, որ մարզչի փոփոխությունն ակումբին օգուտ կբերի:
Միևնույն ժամանակ, «Ռեալի» ֆուտբոլիստները, ովքեր ամենամեծ հեղինակությունն ունեն թիմի հանդերձարանում, լիովին սատարում են մարզչին և նրա աշխատակազմին:
Ֆուտբոլիստները շփոթված են այն արդյունքների համար, որոնք «Ռեալը» ցույց է տվել այս մրցաշրջանում: Խաղացողները դժվարանում են բացատրություն գտնել ներկա իրավիճակի համար:
Չնայած այն հանգամանքին, որ ի սկզբանե տեղեկություններ կային, որոնց համաձայն՝ Զիդանի ապագան «Ռեալում» կասկածի տակ էր, այնուհետև կային տեղեկություններ, ըստ որոնց՝ ֆրանսիացին չի հեռացվի աշխատանքից, և նա դեռ աջակցություն ունի ղեկավարության կողմից:
Մադրիդյան ակումբը պարտվել է 2020/21 մրցաշրջանում անցկացրած 15 պաշտոնական խաղերից 5-ում: Վերջին հինգ խաղերում «Ռեալը» միայն մեկ հաղթանակ է տարել:
Սիրարփի Աղաբաբյան