Չեմպիոնների լիգայում կարող է ներդրվել «շվեյցարական համակարգը»
ՈւԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի ֆորմատը փոխելու հնարավորությունը:
Ըստ The Times-ի՝ կազմակերպությունը հակված է, այսպես կոչված, «շվեյցարական համակարգին»: Ակնկալվում է, որ խմբային փուլում հանդիպումների քանակը կավելանա 10-ով:
Նմանատիպ համակարգ օգտագործվում է շախմատում և այլ մարզաձևերում: Ենթադրում է, որ դիվիզիոնում կլինեն 32 կամ 36 թիմեր, բայց ոչ բոլորը կխաղան իրար դեմ. ամեն ինչ կորոշվի վիճակահանությամբ: Թիմը կանցկացնի հինգ տնային և արտագնա հանդիպումներ տարբեր մրցակիցների հետ՝ կախված նրանց կարգավիճակից։
10 հանդիպման ընթացքում յուրաքանչյուր թիմի վաստակած միավորները հաշվի կառնվեն մեկ աղյուսակում, լավագույն 16-ը կանցնեն փլեյ-օֆֆ: Առաջինը կխաղա 16-ից, 2-րդը՝ 15-ից, և այլն: 17-24-րդ տեղերը կուղղվեն Եվրոպա լիգա:
Ակնկալվում է, որ ավելի մանրամասն կտեղեկացվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) և Եվրոպական լիգաների ասոցիացիան կարծում են, որ «շվեյցարական համակարգում» կան հնարավոր առավելություններ՝ հեռարձակողների համար այս ձևաչափն էլ ավելի գրավիչ կլինի: Նոր ձևաչափը նախատեսվում է ներկայացնել նոր ցիկլից` 2024 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան