Բաժիններ՝

«Ռոնալդուին վաճառելը Պերեսի մեծ սխալն է»․ Կալդերոն

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը կրկին քննադատել է ակումբի որոշումը՝ 2018 թվականին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Յուվենթուսին» վաճառելու մասին:

«Ռոնալդուն օրինակ է այն երիտասարդների համար, ովքեր ձգտում են հաջողության հասնել սպորտում: Նա գիտակցեց, որ «Ռեալ» տեղափոխվելը հիանալի հնարավորություն է իր կարիերան առաջ տանելու, տիտղոսներ նվաճելու ու հայտնի դառնալու համար:

Ռոնալդուն չի սխալվել. նա չորս ոսկե գնդակ է շահել, չորս անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր,  ռեկորդներ սահմանել: Շատ քչերը կարող են դրան հասնել:

Գործող նախագահը (Ֆլորենտինո Պերես) մեծ սխալ թույլ տվեց Ռոնալդուին թիմում 9 տարի անց 110 միլիոն եվրոյով վաճառելով: Ամոթ է, քանի որ Իտալիայում նա ցույց է տալիս, որ ինքը դեռ լավագույններից մեկն է աշխարհում»,- ասել է Կալդերոնը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս