
Դավիդ Կամպանիան դժգոհ է «Արարատ»-ի դեմ խաղի արդյունքից

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանիան դժգոհ է «Արարատ»-ի դեմ խաղի արդյունքից:
«Ընդհանուր առմամբ դժգոհ եմ խաղից, մենք կարող էինք ավելի լավ խաղալ: Հոգեբանորեն թիմի վիճակը մի քիչ բարդ է: «Արարատ»-ի դեմ խաղում երկու թիմերն էլ հավասար հանդիպում անցկացրեցին: Սակայն երկրորդ կեսում մենք կորցրեցինք գնդակի նկատմամբ վերահսկողությունը և փոխեցինք խաղային տակտիկան»,-խաղից հետո ասել է Կամպանիան:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրում կայացավ «արարատյան դերբին»` «Արարատ-Արմենիա»-«Արարատ»: Առաջին կեսում երկու թիմերը ճօգտագործեցին իրենց հնարավորությունները, նույն ընթացքը ունեցավ նաև երկրորդ 45 րոպեները: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: