Բաժիններ՝

Թրամփն ակնարկել է 2024 թվականին նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին ակնարկել է, որ 2024 թվականի ընտրություններում իր թեկնածությունը կառաջադրի նախագահի պաշտոնի համար, եթե իրեն չհաջողվի այդ պաշտոնում մնալ 2020 թվականի ընտրությունների արդյունքներով: Այդ մասին, հաղորդել է Politico հրատարակությունը:

«Դրանք հիանալի չորս տարիներ էին: Մենք փորձում ենք եւս չորս տարի մնալ: Եթե ոչ՝ մենք ձեզ հետ կտեսնվենք չորս տարի անց»,-թերթը մեջբերում է արել Թրամփի ելույթից, որով նա հանդես է եկել Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի անդամների առջեւ: Ավելի վաղ 2024 թվականին իր թեկնածությունը նախագահի պաշտոնում առաջադրելու Թրամփի մտադրության մասին հաղորդել են տարբեր ԶԼՄ-ներ:

New York Times թերթը գրել է, որ Թրամփը 2024 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին կարող է հայտարարել, հենց որ հաստատվի 2020 թվականին նրա մրցակից Ջո Բայդենի հաղթանակը: Daily Beast հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել է, թե Թրամփը միտք ունի, որ իր թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ միջոցառումը կանցկացնի պաշտոնակալության արարողության օրը կամ այդ նույն շաբաթվա ընթացքում:

Թրամփը չի ճանաչում Բայդենի հաղթանակը նոյեմբերի 3-ին անցկացված նախագահական ընտրություններում, ինչը ցույց են տալիս նախնական տվյալները: Նա մի շարք դատական հայցեր է նախաձեռնել՝ նպատակ ունենալով քվարկության արդյունքների վերանայման հասնել մի քանի նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս