Բաժիններ՝

«Լիվերպուլ»-«Այաքս»․ ֆավորիտն ակնհա՞յտ է

Մրցաշար- Չեմպիոնների լիգա

Վայր-Էնֆիլդ

Ժամ-23։45

«Լիվերպուլ»

«Լիվերպուլը» Ամստերդամի ֆուտբոլիստների նկատմամբ հաղթանակի դեպքում ժամանակից շուտ կապահովի փլեյ-օֆֆ դուրս գալը, սակայն խմբում առաջին եզրափակչի ուղեգրի համար դեռ անհրաժեշտ կլինի մրցել «Ատալանտայի» հետ, որը զուգահեռ խաղում հյուրընկալում է դանիական «Միդտիլանդին»։

Յուրգեն Կլոպի սաները խմբային փուլը սկսեցին երեք հաղթանակով՝ հաղթելով «Այաքսին» (1:0), «Միդտիլանդին» (2: 0) և «Ատալանտային» (5:0): Առավել զարմանալի էր մեկ շաբաթ առաջ «Ատալանտայի» դեմ պատասխան խաղում (0:2) տնային ֆիասկոն․ ամբողջ խաղի ընթացքում «կարմիրները» ի վիճակի չեղան ոչ մի հարված հասցնել դարպասին:

Լիվերպուլցիների հարաբերական ճգնաժամի մասին է վկայում նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին խաղում համեստ «Բրայթոնի» հետ խաղը, երբ տանտերերը հաղթեցին մրցավարի կողմից արդեն ավելացված ժամանակին նշանակված տուգանային հարվածի հաշվին: Արդյունքում, «Լիվերպուլը» այժմ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Տոտենհեմի» հետ հավասար է առաջին տեղում:

«Այաքս»

«Այաքսը» D խմբի մրցաշարային աղյուսակում երկու միավորով է հետ մնում իր ներկայիս մրցակցից և գտնվում է երկրորդ տեղում, ուստի հանդիպումը վճռորոշ կլինի ամստերդամյան ակումբի համար:

Սկսելով «Լիվերպուլից» 0:1 հաշվով տնային պարտությունից, Էրիկ Տեն Հագայի սաներն Իտալիայում հասան ոչ-ոքիի՝ 2:2, և երկու անգամ կանխատեսելիորեն հաղթեցին «Միդտիլանդին»՝ 2:1, 3:1:

Ինչ վերաբերում է ներքին առաջնությանը, ապա այստեղ ամստերդամցիները վստահորեն գլխավորում են մրցաշարերը՝ տասը խաղում տանելով 9 հաղթանակ և խփելով 42 գոլ։

«Այաքսը» շատ ավելի լավ իրավիճակում է՝  վնասվածք ստացած ֆուտբոլիստների հետ կապված: Եթե ​​Ալեքսանդր-Առնոլդը, Վան Դայքը, Միլները, Օքսլեյդ-Չեմբերլենը, Շաքիրին չեն խաղա «Լիվերպուլում», իսկ Կիտի ու Ալկանտարայի մասնակցությունը կասկածի տակ է, ապա «Այաքսի» կազմում միայն Մուհամեդ Կուդուսը չի կարող խաղադաշտ դուրս գալ:

Վիճակագրություն

Վերջին չորս խաղերում «Լիվերպուլը» միայն մեկ հաղթանակ է տարել

«Այաքսն» անընդմեջ վեց հաղթանակների շարք ունի

Ամստերդամում կայացած առաջին դիմակայությունում «Այաքսը» պարտվեց միայն ինքնագոլի պատճառով

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031