
«Պատասխանատու առաջնորդի պարտքն է իր վրա վերցնել բեռը ու առաջին հերթին ամբողջ ճշմարտությունը բացահայտելու բեռը». Հայկ Բալանյան

Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այլընտրանքը այն էր, որ դիմեի ժողովրդին, ասեի՝ ժողովուրդ ջան, իրավիճակը էսպիսին է, կամ պիտի հանձնենք 7 շրջանները, առանց Ղարաբաղի կարգավիճակի, կամ պատերազմ է: //
Փաստորեն ժողովուրդն է մեղավոր… որ չեք դիմել:
Իսկ փորձել ե՞ք խոսալ, բացատրել, դնել քննարկման, ի վերջո հանրաքվեի, ինչպես խոսատացել էի՞ք:
Կամ, քաղաքական ուժերը շատ լավ իրավիճակը կհասկանաին: ՀՀԿ Սերժ Սարգսյանով ու Ռոբերտո Քոչարյանով, ՀԱԿ-Լևոն Տեր-Պեպրոսյանով, տո ԲՀԿ իր ռուսական կապերով, ՔՈ, բոլորն էլ զգալի մասով տեղյակ էին ու կհասկանաին: Չկար մարդ, որ պահի լրջությունը չհասկանար և բազմաթիվ մարդիկ այդ պատասխանատվությունը կարաին կիսել: Առնվազն չէին դիմադրի, բայց հետո կիշխանազրկեին:
Դա չէիք ուզում…
Ստորագրողը միևնույն է իշխանությունը կորցնելու է: Դա անկասկած է ու ոչինչ ըտեղ անել չես կարող: Խաղի կանոնն է այդպիսին: Պիտի ստրագրվեր ու հրաժարական տրվեր:
Այ դրանից վախեցաք:
Բայց գոնե այս կատաստրոֆան չէր լինի: Ընդ որում Հայաստանի պետականության մասին է արդեն խոսքը, ոչ միայն ու ոչ այնքան Արցախի:
Բա ինչու վերևում թվարկածը չարեցի՞ք:
Մարդիկ ի՞նչ պետք է ասեին. պիտի ասեին՝ ոչ, մենք կկանգնենք եւ կկռվենք հանուն մեր հայրենիքի: //
Մարդկանց ճշմարտություն էր պետք ասել, դեբիլ չեն:
Եթե մարդկանց տարիներով խաբում են, ասելով որ «ամենամարտունակ» բանակը ունենք, ապա այլ բան ակընկալելը անիմաստ է:
Պետք էր բացատրել ու եթե պետք է՝ զոհաբերել սեփական իմիջը, կյանքը ու պաշտոնը, բայց գնալ ծանր որոշման, եթե վստահ էիք, որ հաղթել չեք կարող: Պատասխանատու առաջնորդի պարտքն է իր վրա վերցնել բեռը ու առաջին հերթին ամբողջ ճշմարտությունը բացահայտելու բեռը:
//Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել: Բայց Թուրքիա, վարձկաններ՝ սա ուրիշ պատմություն է, որի մասին դեռ կխոսվի://
Նույնիսկ 2016թ. մակարդակի համար էինք վատ պատրաստվել: Պարզ էր, չէ, որ մի քանի տասնյակ ԱԹՍ դառնալու է հարյուրներ ու հազարներ, ու ամբողջը Բաքվի փողով, առանց Թուրքիայի:
Դժվա՞ր էր կանխատեսել, որ թուրքական Բեյրաքթարները ի վերջո գալու են Ադրբեջան:
Ուրեմն ՊՆ ծախսերը պիտի ի հաշիվ բյուջեի այլ ծախսերի կրկնապատկվեին սկսած 2018թ-ից, առնվեր այն ինչ պետք է, ոչ թե այն ինչի մեջ կարելի սիրուն նստել ու սելֆի անել:
Սննդի ճաշարանները կսպասեին, իսկ հակա-ԱԹՍ համակարգերը չսպասեցին: Ինչպես նաև բազմաթիվ այլ բաներ:
Մեր ՌԷՊ մնաց ձեռնունայն, առաջին հարվածը 1941թ. հունիսի 22 դառավ, այնքան կործանարար էր: Այսինք, սպասելիք հարվածը իր բնույթով ու ծավալով չէր պատկերացվում:
Մնացած բազմաթիվ ի հայտ եկած թերությունները:
2018-19թթ. պատերազմին չէիք հավատում, իսկ 2020թ. հաշվված ամիսներին արդեն ուշ էր:
Բա դրա պատասխանատուն ո՞վ է:
Ոչ պատերազմին պատրաստ եղանք, ոչ պայմանագրին:
Լավ, ինչու այդքան խոսալուց հետո Արցախի անկախությունը չճանաչեցիք, որ հիմա օդի ու ջրի նման մեզ կօգներ:
Ճանաչում ու միացման գործընթացի սկիզբ միաժամանակ:
Ո՞նց կարելի էր արևմտյան բաղադրատոմսով կարգավորվող սեցեսիա անել, բայց պահպանելով ռուսական խաղի կանոնները ու չճանաչելով Արցախը: էդ ինչ շիզոֆրենիա սարքեցի՞ք դիվանագիտությունը:
Թե էլի կան բաներ որ դեռ ասված չի՞:
Իսկ ազգային միասնության հաստատման մի ձև կա: Ձեր նախկին ու հուսալի ընկերներից մեկին կամ մի քանիսին, որոնց լավ մոռացել եք ու չեք լսել՝ հանձնեք իշխանությունը ու գնացեք:
Ուրիշ տարբերակ այլևս չկա»: