
Դեռևս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեռևս հոկտեմբերի 12-ին, կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը։
Ավելին. ասել եմ, որ այսօրվա զինադադարի առաջարկը վաղը կարող է չլինել և պատերազմը շարունակվելու դեպքում հնարավոր են նոր մարդկային ու տարածքային կորուստներ։
Բայց նա դա չի արել ու շարունակել է ժողովրդից թաքցնել իրականությունն ու ասել թե հաղթում ենք։
Հոկտեմբերի 19-20-ին մերժել է ՌԴ նախագահի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որը Պուտինի համար «անհասկանալի» է եղել։
Իսկ այսօր լկտիաբար ստում է, թե Պուտինը իր պատասխանը «տրամաբանական» է համարել։
Հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը հողատուն խոսել է բացառապես 7 շրջաններից. ոչ Հադրութի, և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
Նիկոլ, քո ամեն մի նոր գրառում ապացուցում է, որ դու հողատու ես, սուտասան ես ու քաղաքական «դիակ» ես։
Եկել է «վեշերդ հավաքելու» ժամանակը»: