Նա կարող էր հանձնել յոթ շրջանը, պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, և մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր, միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար․ Սարհատ Պետրոսյան

Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ եթե ես առանց պատերազմ հող հանձնեի ասելու էիք Նիկոլ դավաճան ու համադրելով իր իսկ գրառման տակ եղած արձագանքները, որոնք մեղադրում են նրան դավաճանության մեջ, առաջարկում եմ ֆիքսել հետևյալը: Այս մասին գրառում է կատարել Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը։

«Նա կարող էր հանձնել յոթ շրջանը (ընդունենք դրա շուրջ եղել է համաձայնություն, չնայած դա էր դեռ պետք է հասկանալ) պիտակավորվել դավաճան ինչպես հիմա, և մենք կունենայինք Հադրութը, չէինք ունենա հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, բարոյալքված բանակ ու թևաթափ հասարակություն, քայքայված տնտեսություն։

Միայն սա բավարար է հրաժականի ու տրիբունալի համար։ Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական

ցուցմունք ու գնալ առաջ…»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30