«Նապոլի»-«Ռոմա». կշարունակե՞ն «գայլերը» միավորներ վաստակել
- Մրցաշար – Ա Սերիա, Իտալիա
- Վայր – «Սան-Պոուլո» մարզադաշտ
- Ժամ – 23։55
«Ռոման» հաղթել է վերջին հինգ խաղերը։ Կկարողանա՞ «Նապոլին» կանգնեցնել «գայլերին»։
«Նապոլի»
«Նապոլին» առաջնությունում լավագույն կերպով չսկսեց. Ջենարո Գատուզոյի սաները ութ տուրից հետո միայն վեցերորդ հորիզոնականում են աղյուսակում: Քանի նեապոլցիների համար իրավիճակը ծայրահեղ չէ պետք է հիշել, որ Չեմպիոնների լիգայի գոտին գտնվում է երկու միավորի հեռավորության վրա, որը կարելի է վերադարձնել թեկուզ հենց այսօր: Առաջատար «Միլանը» արդեն վեց միավորով առաջ է անցել:
Առաջնության վերջին հանդիպումներում «Նապոլին» լուրջ խնդիրներ ուներ. վեցերորդ տուրում 0:2 հաշվով պարտություն եղավ «Սասուոլոյից»: Այնուհետև, առանց դժվարության, թիմը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Բոլոնիային», բայց կրկին սայթաքեցին վերջին տուրում՝ 1:3 հաշվով զիջելով «Միլանին». սա առաջնության ութ հանդիպումներում երրորդ պարտությունն է:
Եվրոպա լիգայում «Նապոլին» իրեն ավելի վստահ է զգում. չորս տուրից հետո ակումբը գլխավորում է խումբը: Այնուամենայնիվ, փլեյ-օֆֆ դուրս գալու հարցը բաց է մնում. «Ռեալ Սոսյեդադն» ու «ԱZ»-ն ունեն ընդամենը երկու միավոր պակաս: Հինգշաբթի օրը «Նապոլին» 2:0 հաշվով հաղթեց «Ռիեկային»՝ առանց որևէ դիմադրության հանդիպելու:
«Ռոմա»
«Ռոման» ակնհայտորեն ակնկալում է վերականգնվել նախորդ մրցաշրջանի ձախողումից, որի արդյունքում հռոմեացիները մնացին առանց Չեմպիոնների լիգայի։ Իններորդ տուրի սկզբում Պաուլո Ֆոնսեկայի թիմը զբաղեցնում է աղյուսակի երրորդ տեղը: «Գայլերը» ընդամենը մեկ միավորով են հետ մնում երկրորդ «Սասուոլոյից»։ Երկու միավոր ավելին ունի առաջատար «Միլանը», բայց հետ են մնում «Յուվենթուսը», «Ինտերը», «Նապոլին» և «Ատալանտան», որոնք, անշուշտ, ավելին կանեն:
Վերջին տուրում «Ռոման» տանը բավականին հեշտությամբ՝ 3։0 հաշվով հաղթեց «Պարմային»՝ առանց մի քանի առանցքային խաղացողների: Այսպիսով, հռոմեացիները երրորդ անընդմեջ հաղթանակը տարան Ա Սերիայում:
Ընդհանուր առմամբ, նրանց առանց պարտությունների շարքը առաջնությունում հասավ յոթ հանդիպման նշանի, եթե վիճակագրությանը մոտենանք զուտ պոշտոնական, քանի որ առաջին տուրում «Վերոնայից» կրած պարտությունը տեխնիկական էր։
Այս շաբաթ Եվրոպա լիգայում «Ռոման» առանց խնդիրների 2։0 հաշվով հաղթեց «Կլուժին»՝ այդպիսով ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիր:
«Ռոմայի» առավելություններից մեկը հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ով շատ լավ է զգում իրեն թիմում և վերջին խաղերին կարողացել է մի շարք գոլեր խփել։
Վիճակագրություն
- Վերջին երեք հանդիպումներում «Նապոլին» երկու անգամ հաղթեց «Ռոմային»
- Իր վերջին երեք տնային խաղերից միայն մեկում է «Նապոլին» երկու գնդակից պակաս խփել «Ռոմայի» դարպասը
- «Ռոման» առաջնության վերջին երեք արտագնա խաղերից միայն մեկում չի պարտվել
«Նապոլին» վերջին հանդիպումներում անճանաչելի է և ռիսկի է դիմում կորցնել աղյուսակի մի քանի այլ դիրքեր, եթե այսօր կրկին մնա առանց հաղթանակի: Նման դասավորությունը դժվար թե հարմար լինի թիմի համար, ուստի իմաստ ունի այսօր տանտերերից ակնկալել ակտիվ հարձակողական խաղ։
«Ռոման» հիանալի մարզավիճակ է ձեռք բերել, բայց նրանց վերջին մրցակիցները լուրջ ճգնաժամի մեջ էին, ուստի «գայլերի» ուժը գերագնահատել դեռ իմաստ չունի: «Նապոլին» աներևակայելի մոտիվացված կլինի։
Սիրարփի Աղաբաբյան