Բաժիններ՝

Ովքե՞ր են պայքարում «Բարսելոնայի» նախագահի պաշտոնի համար

«Բարսելոնայի» հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունվարի 24-ին, եթե ոչինչ չփոխվի:

Այս պահին թեկնածուների պաշտոնական ցուցակը բաղկացած է 9 հոգուց, որոնցից երկրպագուներին հայտնի են՝ Վիկտոր Ֆոնտ, Ժոան Լապորտա, Ժորդի Ֆարեր, Ավգուստո Բենեդիտտո, Թոնի Ֆրեյշա, Էմիլիո Ռուսո, Վիլախոանա:
Բոլորը հասկանում են, որ Ֆոնտը և Լապորտան հաղթելու ամենամեծ շանսերն ունեն, ուստի մենք կենտրոնանալու ենք նրանց վրա:

Վիկտոր Ֆոնտը կատալոնացի ձեռնարկատեր է, որի ակումբի զարգացման նախագիծը, իր իսկ հայտարարությունների համաձայն, մշակվել է 6 տարի և հիմնված է ակադեմիայի վրա: Լրատվական տարածքում բոլոր թեկնածուներից ամենաակտիվը: Այս պահին նրա թիմի որոշ անդամներ հայտնի են.

Թոնի Նադալ` աշխարհահռչակ մարզիչ, թենիսիստ Ռաֆայել Նադալի քեռին, սոսոս (ակումբի անդամ): Ակումբում պաշտոնը՝ անհայտ, բայց սպորտային կառավարման հետ կապված։

Անտոնի Բասասը հայտնի կատալոնացի լրագրող է: Ակումբում պաշտոնը՝ հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի մասնագետ:

Դոկտոր Ռամոն Կուգատը միջազգային ճանաչում ունեցող կատալոնացի օրթոպեդիկ բժիշկ է, ով բուժել է «Բարսելոնայի» շատ խաղացողների: Վերջերս նա վիրահատեց Անսու Ֆաթիին և հետազոտեց Պիկեին: Ակումբում ապագա պաշտոնը՝ բժշկական գործառնությունների և աջակցության գծով խորհրդական:

Նաև շրջանառվում է, որ Ֆոնտի հովանավորներից մեկը կատալոնական ծագում ունի և Pepsi-ի գլխավոր տնօրեններից է։

Այս բոլոր մարդիկ սպորտային շտաբը չեն: Այն կներկայացվի ավելի ուշ: Spoiler. Արդեն կարող ենք ասել, որ դրանում, ամենայն հավանականությամբ, կլինեն Ժորդի Կրոյֆը (մարզական տնօրեն), Չավին և հնարավոր է` Պույոլը:

Դրանցից ամենակարևորը, կարծում ենք, Պույոլն է՝ թիմի սիրտը: Հենց նա է որոշելու ապագա հաղթողին, ուստի շատ կարևոր է նրան ներգրավել թիմում:

Չավին և Պույոլը VIP անուններ են, որոնց համար կպայքարեն ինչպես Լապորտան, այնպես էլ Ֆոնտը:

Ժոան Լապորտան պաշտոնապես դեռ չի առաջադրվել, բայց նրա օգնականը հաստատեց, որ դա տեղի կունենա հաջորդ երկուշաբթի առավոտյան` ժամը 11-ին: Լապորտան առավել հայտնի է ֆուտբոլային հասարակությանը, քանի որ նա արդեն ակումբի նախագահն էր (2003-2010): Իհարկե, ավելորդ է խոսել այս ընթացքում նրա հաջողությունների մասին: Նրա նախագծի մասին ոչինչ հայտնի չէ, բայց նրա թեկնածության հետ կապված անձանց վերաբերյալ արդեն կան որոշակի տեղեկություններ.

Լուիս Կարասկո՝ նախկին հրապարակախոս և բժիշկ, շուկայավարման փորձագետ: Նա կգլխավորի Լապորտայի հասարակական և լրատվամիջոցների ռազմավարությունը:

Ժորդի Կումինալ՝ Կատալոնիայի խորհրդարանի հաղորդակցության նախկին տնօրեն:

Խաումե Ռիրոն Կատալոնիայի ամենամեծ բանկի՝ CaixaBank-ի (տասնամյակներ FCB հովանավոր) տնօրենն է: CatRadio-ն նրան անվանում է վերջին մեկ-երկու տասնամյակների կատալոնական բիզնեսի ամենակարևոր մարդկանցից մեկը:

Մատեու Ալեմանին Լապորտայի գլխավոր գործադիր տնօրենն է, որը ղեկավարում է սպորտային գործերը: Աշխատել է «Վալենսիայում» և «Մայորկայում» որպես մարզական տնօրեն: Ալեմանին իբր իր ծառայություններն առաջարկել է բազմաթիվ թեկնածուների, այդ թվում ՝ Ֆոնտին, բայց մերժվել է: Բարտոմեուն նույնպես ցանկանում էր նրան։
Լապորտայի նախորդ փոխնախագահներից մեկը՝ Ռաֆայել Յուստեն, կլինի սպորտի գծով փոխնախագահ: Յուստեի և Լապորտայի պատմությունը հետաքրքրաշարժ է, քանի որ Յուստեն և մյուս նախկին փոխնախագահները կեղծ մեղադրանքներ են առաջադրել Լապորտեին իրենց լիազորությունների ավարտին մոտ լրտեսելու մեջ: Յուստը պնդում էր, որ Լապորտան Método հետախույզ բյուրոյին վճարել է 350 000 եվրո ՝ նրանց գործունեությունը լրտեսելու համար: 2015 թվականին Լապորտան վերջնականապես վերականգնվեց և ընդունեց, որ լրտեսության պատվիրատուն ակումբի գլխավոր մենեջեր Ժոան Օլիվերն է:

Ի տարբերություն Ֆոնտի, որը հերթով հայտարարում է իր խորհրդի անդամներին, երկուշաբթի կայանալիք շնորհանդեսին Լապորտան միանգամից կներկայացնի բոլորին, որոնց մեծ մասը նրա նախկին տնօրենների խորհուրդն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս