«Թուրքն իմ գլխի վերևը կանգնած, ո՞նց գնամ այնտեղ անասուն պահեմ». Սոթքի բնակիչ

«Գյուղացիներն ինչով որ զբաղվում էին, էլ չեն զբաղվելու: Էլ արոտ չունենք, մենք մեր կովերն ինչո՞վ ենք պահելու»,- Սոթքում  լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց տեղի  բնակիչ՝ 51-ամյա Միքայել Հայրապետյանը:

Գյուղացու խոսքով, եթե անասնապահությունը թողեցին, այնտեղ մնալու իմաստ չկա.

«Հիմա ես գնամ այնտեղ անասուն պահեմ, թուրքն իմ գլխի վերևը կանգնած, ո՞նց պահեմ: Գյուղացիները հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ են զբաղվում, հողերը մի քիչ ցածր է, ապահով է, հույս ունեմ, որ թուրքերը չեն գա ասեն՝ դա էլ է մերը, բայց անասնապահությունն արդեն պրծավ, գոնե իմ համար պրծավ»:

Չնայած նրան, որ գյուղատնտեսությամբ այլևս չի կարող զբաղվել, Սոթքի բնակիչն ասաց, որ շարունակելու է իր ընտանիքի հետ միասին ապրել իր հայրենի գյուղում, իսկ հարցին, թե արդյոք չի՞ վախենում այնտեղ շարունակել մնալ, պատասխանեց.

«Ումի՞ց վախենամ, թուրքից վախենալը նշանակում է՝ դու քեզ չհարգես, թուրքից վախենալն ամենավերջին բանն է: Ես արմատներով Շահումյանից եմ, դրանք անցել եմ, վախենալու բան չկա: Մինչև 90-ականները Սովետական Միություն էր, դրանից հետո Մոնթեն մեզ շանս տվեց, որ Ղարաբաղը լինի մերը, հանքը լինի մերը, հիմա այդ շանսը վերցրին մեր ձեռքից: Այն ժամանակ սա եղել է Հայաստան, հիմա է, որ Հայաստան չի, ես էլ չգիտեմ, ձեզանից եմ հարցնում՝ Զոդը Հայաստա՞ն է հիմա…»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս