
«Ավարտվել է թուրք-սիրիական սահմանին կառուցվող պատի 832 կմ հատվածը»․ Թուրքիայի ՆԳ նախարար

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ավարտվել է Թուրքիայի և Սիրիայի 911 կմ սահմանի երկայնքով կառուցվող պատի 832 կմ հատվածի կառուցումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիշեցնենք, որ թուրքական կողմը նախաձեռնել էր պատ կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով, որի աշխատանքները մեկնարկել էին 2015թ․։ Ընդհանուր առմամբ՝ պատը ունենալու է 837 կմ երկարություն:
Անվտանգության պատը բաղկացած է 7 տոննա կշռող 2 մ լայնությամբ և 3 մ բարձրությամբ բետոնե բլոկներից: