Բաժիններ՝

Նևադայում հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը՝ վերքեր են ստացել

Անկանոն հրաձգության հետեւանքով մեկ մարդ զոհվել, չորսը վերքեր են ստացել ԱՄՆ-ի Նեւադայի նահանգում, երկու կասկածյալներ ձերբակալվել են: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: Հենդերսոն քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 26-ի առավոտյան, երբ ԱՄՆ-ում նշվում էր Գոհաբանության օրը, սկսել է հաղորդագրություններ ստանալ քաղաքի տարբեր շրջաններում տուժածների մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնաբերել է հինգ մարդու, որոնք հրաձգային վերքեր էին ստացել:

Նրանցից մեկը՝ 22-ամյա մի տղամարդ, մահացել է: Մյուս տուժածները հոսպիտալացվել են. ըստ նախնական տվյալների, նրանց ստացած վերքերը սպառնալիք են ներկամացնում կյանքի համար: «Մենք կարծում ենք, որ կասկածյալները մեքենայով անցել են քաղաքում եւ անկանոն կրակել քաղաքացիների վրա՝ առանց ակնհայտ դրդապատճառների»,-հայտարարել են ոստիկանությունում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգությունից հետո սկսվել է երկու կասկածյալների՝ 20-30 տարեկան սպիտակամորթ տղամարդու եւ 20 տարեկան կնոջ, որոնումը: Ավելի ուշ կասկածյալներին հաջողվել է ձերբակալել հրաձգության հետ կապ չունեցող մեղադրանքներով: Այլ մանրամասներ չեն ներկայացվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին;

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30