«Որ մի գրամ հայրենասիրություն ունենար՝ օր առաջ կփախներ». Հայկ Բալանյան

Հայկ Բալանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ասելու ու գրելու բան չկա, որովհետև Հայաստանում իշխանություն չկա:

Անելիք կա լիքը, իսկ անող չկա, որովհետև իշխանությունը ընդամենը ռուսների ու սեփական իշխանատենչության պատանդ է:

Որ մի գրամ հայրենասիրություն ունենար՝ օր առաջ կփախներ, որ նոր իշխանությունը կարողանար աշխատել:

Բայց երևի նույնիսկ այդ քայլը անել չեն կարող, ռուսները չեն թողնում:

Բոլոր ստորագրած կետերը հենց Փաշինյանը պիտի կատարի՝ մինչև դեկտեմբերի 1-ը Բերձորը պիտի հանձնվի, իսկ հետո Ադրբեջանին պիտի Մեղրիով տրամադրվի ճանապարհ դեպի Նախիջևան:

Ընդ որում, դեռևս հայկական կողմը պահպանելու է 5 կմ միջանցք Բարձորում, մինչև առանձին որոշվի նոր ճանապարհի հարցը, որի համար՝ կասկած չունեմ, Ադրբեջանը հավասար կարգավիճակ է պահանջելու Մեղրիի ճանապարհի նման:

Հետևաբար այդ հարցը իրենք փորձելու են արագացնել, իսկ մեզ ձեռք է տալիս ձգել, որ մենք ունենանք 5 կմ միջանցք, իսկ իրենք ընդամենը ճանապարհ:

Մեր փաստարկն է, որ Նախիջևանը շրջափակամն մեջ չի ու ունի ճանապարհ դեպի Թուրքիա ու Իրան:

Ինչևէ:

Մոսկվան, և ոչ միայն կպահեն Փաշինյանին, որովհետև քանի ինքը կա՝ Հայաստան չկա, ու ստորագրածները ու դեռ մի բան էլ ավել կկատարվեն:

Հետևաբար Փաշինյանի գնալը իրոք հրամայական է:

Իսկ ու՞մ տար իշխանությունը ու գնար:

Մարդիկ էլի հզոր դեմք են երազում:

Բայց կարևորը ուրիշ բան է:

Նիկոլ Փաշինյանի տապալման փորձը ցույց է տալիս, որ կարևորը ոչ թե մեկ լիդերն է, այլ հարյուրավոր լավ մասնագետներ իրենց տեղերում:

Իսկ լիդերը ընդամենը պիտի կարողանա իրենց լսել, համբերել ու մեջի հակասությունները լուծել:

Այդ ամենակարևոր դասը կարծես թե դեռ չենք մարսել ու հասկացել, ու դեռ շարունակում ենք «մարդ» ման գալ:

Հերիք է, ժողովուրդ:

Կուռք մի՛ որոնեք, որ հետո չերկրպագեք, հետո էլ ատեք:

Ընդամենը խելքը գլխին, հոգեբանորեն առողջ ու կայուն մարդ է պետք, որ կարողանա շատ տարբեր մարդկանց հետ աշխատել:

Մեզ երկար ճանապարհ է սպասում, աշխատանքի ու համբերության:

Ադրբեջանը 26 տարի սպասեց ու աշխատեց, մի օր չասեց տարածքներ, այլ ասում էր Հայրենիք, հայրենի հող, արեց ամեն ինչ հաղթանակի համար: Բոլոր մանրուքները հաշվի առավ, որովհետև ամեն մի մանրուքի մասին ասողին լսում էին ու անում էին:

Լսում ու անում: Մենք ոչ:

Հերթը մերն է:

Մեզ սպասող ճանապարհի համար աշխատող մարդ է պետք, որը կարող է իրենից խելացիներին հանդուրժել, գործ տալ, կազմակերպել ու աշխատել, աշխատել, աշխատել:

Առանց ծայրահեղությունների, անձնական բարդույթների, ֆոբիաների ու նախասիրությունների, հանգիստ ու շատ աշխատող մենեջեր:

Պետք չի մարդ, որը ինքը ինչ-որ բանում լավն է: Պետք է մարդ, որը հարյուրավոր լավերին կարա բերի բոլոր ոլորտներ, որ աշխատեն:

Միակ չափանիշը դա պիտի լինի:

Ի՞նչ թիմ է բերելու, ում հետ է ընկերություն անում, ինչպես է ապրում, կարող է աշխատել թիմով իրենից ավելի խելացի ու ուժեղ անձանց հետ, թե՞ ոչ:

Հետայսու մենք քաղաքական գործիչ ընտրելով միայն այդ որակներին պիտի ուշադրություն դաևձնենք, մնացածը իսկապես երկրոդական է»:

Տեսանյութեր

Լրահոս