Ճապոնիան բողոք է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների հետ կապված իրադրության պատճառով
Ճապոնական կողմը նոյեմբերի 25-ին բողոք է հայտնել Չինաստանին Արեւելաչինական ծովի վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի նավերի գործունեության առնչությամբ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
«Իրադրությունը չափազանց լուրջ է»,-ասել է նա Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ կայացած հանդիպումից հետո, որը նոյեմբերի 24-ին Տոկիո էր ժամանել երկօրյա այցով: Ճապոնիան վիճելի կղզի է համարում Սենկակուն, Չինաստանը՝ Դյաոյույդաոն: Առափնյա պահպանության չինական նավերն ակտիվացրել են իրենց գործունեությունը կղզու շուրջ, չնայած ճապոնական իշխանությունների բողոքներին եւ նախազգուշացումներին: Նոյեմբերի 24-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին եւ Վան Ին պայմանավորվել են՝ չսաստկացնել կղզիների շուրջ առկա լարվածությունը:
Նրանք նաեւ համաձայնել են վերսկսել երկու երկրների միջեւ գործարար ուղեւորությունները «Բիզնես-թրեք» ծրագրի շրջանակներում, որը թույլ է տալիս սահմանափակ գործունեությամբ զբաղվել կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանում: Սպասվում է, որ նոյեմբերի 25-ին Վան Ին հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ, որից հետո պետք է այցով ուղեւորվի Սեուլ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: