Բաժիններ՝

Դուք հավերժ կապրեք մեր մեջ. Մխիթարյանի գրառումը ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակի օրվան:

«Մեր վիշտը այնքան խորն է, որ չենք կարող արտահայտել: Այսօր ամբողջ աշխարհում ոգեկոչման արարությամբ կհարգվի մեր զոհված հերոսների հիշատակը: Արցախում 44 օր շարունակ դուք ցուցադրել եք աննկարագրելի քաջություն ՝ ձեր կյանքը զոհաբերելով հանուն մեր հայրենիքի, մեր ժողովրդի և մեր մի քանի հազարամյակների պատմական հողերը պաշտպանելու սուրբ առաքելությանը:Դուք հավերժ կապրեք մեր մեջ… Մենք աղոթում ենք նաև վիրավոր եղբայրների համար: Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր բոլոր զինվորներին: Շնորհակալություն: Մաղթում եմ իմ Ազգին ուժ և համերաշխություն ՝ հաղթահարելու իր սիրելի որդիների կորուստի վիշտը: Մենք պետք է մնանք կենտրոնացած և տեղյակ, պետք է օգտագործենք մեր ամբողջ ներուժը և ստեղծենք ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար: Խաղաղ աշխարհ, որտեղ նրանք կարող են իրականացնել իրենց երազանքները»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30