
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը
Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է և պատրաստվում է սկսել բուժման ընթացքը։
Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը՝ անդրադառնալով Սրբազանի մասին տարածված տեղեկությանը, թե նա մահացել է։
«Քիչ առաջ կապ հաստատվեց։ Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը։
Նման տեղեկատվության տարածման վերաբերյալ մնացյալ հետևությունները թողնում եմ Ձեզ»,-գրել է Վահրամ քահանա Մելիքյանը ու հորդորել այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում հետևել պաշտոնական լրատվությանը։