«Տակտիկական» նահանջի հեղինակը՝ ԱԻ նախարար

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, այսօր ՀՀ ԶՈւ  5-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը նշանակվել է ԱԻ նախարար: Նշենք, որ հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար նա նշանակվել էր 2018-ի հունիսին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում, իսկ այս պատերազմի ընթացքում նա արժանացավ Ազգային հերոսի կոչման:

Մեզ հասած տեղեկություններով, Անդրանիկ Փիլոյանը «տակտիկական» նահանջի հեղինակ է: Այսինքն, նա պարտականություն է ունեցել Կուբաթլուն պահելու, սակայն այնտեղից նահանջ է եղել իր կորպուսի ուժերով, որը տրամադրված է եղել այդ ուղղության համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30