ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է իր նստավայրի դիմաց հավաքված հադրութցիներից մի քանիսին, լսել նրանց, խոստացել տեղահանված հադրութցիների խնդիրները լուծելու համատեքստում աջակցել հումանիտար ծրագրերով:
«Եթե կմասնակցենք բանակցություններին, ուրեմն իմ վարկանիշը բավարար է». Փաշինյան
Պատերազմը տանուլ տված, երկիրը խորը ճգնաժամի առաջ կանգնեցրած, հասարակությանը այս ծանր վիճակում անգամ պառակտող իշխանությունը պետք է անհապաղ հեռանա։
Պաշտպանության նախարարության դիմաց անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք հանդիպում են պահանջում նախարար Դավիթ Տոնոյանի կամ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԱԺ–ում․ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղերձ է հղել, որով բոլոր բացասական լիցքերը բաց թողնելու և համախմբվելու կոչ է արել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց. «2018 թվականի մայիսի դրությամբ բանակցային գործընթացը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, հատել էր, մեզնից առաջ չվերադառնալիության կետը, երբ որ ըստ էության հարցը մտել էր՝ տարածքներ՝ ոչնչի դիմաց տրամաբանության փուլ: Հիմա, եթե դուք ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, օրինակ, որ շատ-շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018 թվականի իրենց գրառումները, կանխատեսումները և այլն, և այլն՝ ասելու, որ… որտեղ արձանագրվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, էս է արվելու, էն է արվելու, էն է արվելու»:
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի «Քայլեր՝ քաոսից խուսափելու համար» հոդվածը, որում հոդվածագիրն անդրադարձ է կատարում երկրում տիրող ներքաղաքական վիճակին:
Պատերազմի առաջին իսկ օրը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան դիմագրավելու հիմնավորմամբ, ՀՀ կառավարությունը երկրում հայտարարեց ռազմական դրություն: Այդ որոշմամբ նախատեսվեցին մի շարք սահմանափակումներ, մասնավորապես՝ արգելվեցին հավաքները, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող հրապարակումները:
Թուրքիայի խորհրդարանը կքննարկի Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Թուրքիայի նախագահի հրաման նախաձեռնությունը։ Այս մասին տեղեկատվությունը փոխանցում են ռուսական առաջատար լրատվամիջոցները՝ հղում կատարելով թուրքական աղբյուրներին։ Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի օրակարգում է նախագահական հրամանը՝ զինվորականներ ուղարկել Ադրբեջան։
Այսօր վարչապետի առցանց ասուլիսի ժամանակ նրան փոխանցվեցին Ռոման Բաբայանի հաղորդման ընթացքում RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարություններն ու Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկը՝ «ճի՞շտ է արդյոք, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել եք ԱՄՆ ներկայացուցիչների հետ»:
Ռուսական Военное Обозрение կայքը հրապարակել է Իլյա Պոլոնսկիի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է՝ ինչ կարող է սպասվել Հայաստանին, եթե երկրի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա պաշտոնից:
Սրբազանն ասել է, որ առաջիկայում պատրաստվում է վիրահատություն նպատակով մեկնել արտերկիր։
«Այսինքն՝ որևէ բանից ո՛չ կառչած եմ, ՛ոչ էլ ինչ-որ մեկի խնդրանքով ինչ-որ բան պետք է անեմ։ Ինքս իմ որոշումները կայացնելու եմ՝ ելնելով իրադրությունից և հետագա զարգացումներից։ Այն իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, բավականին ցավալի է, որևէ մեկը դրանով ուրախ ու երջանիկ չէ, այս ամենի մեջ ում մեղքի բաժինն ինչքա՞ն է՝ ամեն մեկն իր մեջ պետք է փնտրի։ Պատասխանատվությունից խուսափելու խնդիր չկա, ուզում եմ նշել, որ ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է՝ բոլոր կատարվածի և չկատարածի»,- հավելեց պատգամավորը։
Վերջին շրջանում տարբեր քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկվող, արդարադատությունից խուսափող, քրեական պատասխանատվության հեռանկար ունեցող առանձին անձինք և նրանց համախոհները, առաջնորդվելով «պղտոր ջրում ձուկ որսալու» սկզբունքով, տարատեսակ մանիպուլյատիվ, զգայական հայտարարություններով փորձում են ազդել իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում դատախազների գործունեության վրա և քաղաքական մոտիվներով ուղղորդել նրանց մասնագիտական պարտքի կատարման գործըթնացում։
Տեղին է հատկապես ընդգծել հետևյալը․ ակնհայտ է, որ Փաշինյանի անարյուն հեռանալը ձեռնտու է մեզ բոլորիս, և հատկապես այն ուժերին, որոնք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել պետականության ճակատագրի համար այս օրհասական պահին։ Այդ ուժերին անխոցելի լեգիտիմություն է հարկավոր ազատագրված հայրենիքին տեր կանգնելու համար։
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց երեկվա իր գրառումը և ասաց, որ լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ են գործում, իրենց Կառավարության օրակարգում էլ բռնության հրահրման գործիքակազմ չկա: Կոչ արեց ընդդիմադիր ուժերին նույնպես հստակ հայտարարել, որ բացառում են որևէ բռնի գործողություն: Նա ասուլիսից հետո իր այս մտքերը նաև ֆեյսբուքյան գրառմամբ փոխանցեց: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ, եթե վարչապետը նման կոչ է անում, ապա չի հետևում ընդդիմադիր ուժերի հայտարարություններին:
Անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքի ակցիան ՊՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։ Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։
«Լրիվ իրավաչափ է այսօրվա որոշումը և իրավաբանական, ես գոհ եմ մոտեցումներից»,- այսօր կեսօրին դուրս գալով ԱԱԾ շենքից՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«Շուշիի անկումը շատ հարցեր է առաջացրել հանրության ու փորձագետների մոտ: Կան կարծիքներ, որ Շուշին՝ որպես բերդաքաղաք, անառիկ է, և պայքարի դեպքում այն չէր կարող ընկնել: Կարո՞ղ եք մանրամասնել՝ ինչո՞ւ և ինչպե՞ս է ընկել Շուշին: Դուք Ձեր վերջին հարցազրույցում նշել եք, որ պատերազմը դադարեցնելու համար պահանջում էին հանձնել Շուշին, նաև մինչև քաղաքի ընկնելը: Ո՞ր կողմն է նման պահանջ ներկայացրել, և կարո՞ղ եք մանրամասնել, թե պատերազմի սկզբից ռազմական գործողությունների դադարեցման համար ի՞նչ առաջարկներ ու տարբերակներ են Ձեզ առաջարկվել ռուսական ու ադրբեջանական կողմերից»,- ասված էր «Ազատություն» ռադիոկայանի հարցում:
Այսօր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը հայտարարում է. Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարող է կայանալ միմիայն և բացառապես մեկ օրակարգով՝ իր անցնցում հրաժարականի օրակարգով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով ԱԺ պատգամավորներին։
Եվ հիմա, ըստ այդ տրամաբանության, Արցախում մենք չենք պարտվել (թքած կապիտուլյացիայի թղթի վրա) ու գիշերն էլ Նիկոլը ոչ մի քաղաքացիական պատերազմ չէր հրահրում։ Ուղղակի մի հարց է մնում հստակեցնել՝ ի՞նքն է գիժ, թե՞ մեզ է գժի տեղ դրել։
«Մեկ Հայաստան» կուսակցության իրավական հանձնախումբը ներկայումս պատրաստում է հանցագործության մասին հաղորդում, որը պատրաստ լինելուն պես կներկայացվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ պահանջելով հարուցել քրեական հետապնդում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»:
Օնիկ, եղբայր, դու իմ մարտական ընկերն ես, 30 տարի առաջ մենք երդում ենք տվել զենքով պայքարել հանուն մեր պետականության և մեր ազգի:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտնի գրառմանը, Հայկ Գևորգյանը, որ լրագրողների հարցերին պատասխանում էր այն պահին, երբ նոր էր սկսվել վարչապետի առցանց ասուլիսը, ասաց, որ վարչապետն ասուլիս կտա ու կբացատրի՝ ինչի մասին է խոսքը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր հրավիրած առցանց ասուլիսի ժամանակ հարց հնչեց նաև, որ, եթե ԱԺ պատգամավորները, ընդ որում, ոչ միայն իշխանական, նախարարները, Կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին իր քննարկած բուն փաստաթղթից, արդյո՞ք դա չի նշանակում, որ այդ ինստիտուտները չեն գործում և ճգնաժամի մեջ են։ Արդյո՞ք չի կարծում, որ արտահերթ ընտրությունների միջոցով պետք է ձևավորել նշված ինստիտուտների իրավահաջորդներին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։