«Դա բացարձակ անհեթեթություն է, կատարյալ անհեթեթություն». Փաշինյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի հայտարարության մասին

Այսօր վարչապետի առցանց ասուլիսի ժամանակ նրան փոխանցվեցին Ռոման Բաբայանի հաղորդման ընթացքում RT հեռուստաընկերության և «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտարարություններն ու  Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերից մեկը՝ «ճի՞շտ է արդյոք, որ ռուսական առաջարկն ընդունելու համար երկար ժամանակ խորհրդակցել եք ԱՄՆ ներկայացուցիչների հետ»:

«Իհարկե, ճիշտ չէ: Ես էս ընթացքում ԱՄՆ  ներկայացուցիչների հետ ունեցել եմ ընդամենը 5 խոսակցություն, մեկ ամսվա ընթացքում: 3 անգամ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՛Բրայանի հետ, 2 անգամ՝ պետքարտուղար Պոմպեոյի հետ: Եվ այդ ժամանակ քննարկվել են ոչ թե ռուսական առաջարկները, այլ՝ ամերիկյան առաջարկները: Դուք հիշում եք, որ ԱՄՆ-ի, նու, բացառությամբ առաջին խոսակցության, որ ընդհանուր… Օ՛Բրայանի հետ առաջին խոսակցության, երբ որ Միացյալ Նահանգները  հանդես են եկել հրադադարի նախաձեռնությամբ: Ռուսական առաջարկներն ամերիկյան կողմի հետ ընդհանրապես չեն քննարկվել: Մինչդեռ Ռուսաստանի նախագահի հետ ես մշտական եմ կապի մեջ եղել, և օր ա եղել՝ մենք 5-6 անգամ հեռախոսով իրար հետ զրուցել ենք, և դա բացարձակ անհեթեթություն է, կատարյալ անհեթեթություն: Եվ թույլ տվեք ասել՝ իմ կարծիքով՝ դա այնքան բացահայտ փաստ է, որ նման մանիպուլյացիաները պարզապես տարօրինակ են»,- մեկնաբանելով հայտարարությունը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս