ՀՀ ԶՈՒ ԳՇ, չտրվեք, պետական դավաճան Նիկոլի սադրանքներին. Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քիչ առաջվա «արդարացումը» հիմք չէ, որ նորից նույնը չի կրկնվի, քանի որ գործ ունենք թիկունքից խբող տեսակի հետ, ուստի հարկ եմ համարում կոչով դիմել՝
ՀՀ Զինված ՈՒժերի Գլխավոր Շտաբին.
Չտրվեք, պետական դավաճան նիկոլի սադրանքներին:
Տուրք չտաք, բանակի անվան տակ քաղաքացիական բախումների սցենար գեներացնող հայտարարություններին:
Օնիկ, եղբայր, դու իմ մարտական ընկերն ես, 30 տարի առաջ մենք երդում ենք տվել զենքով պայքարել հանուն մեր պետականության և մեր ազգի:
Մեր սուրբ երդումը ամուր պահիր, թույլ չտաս, որ հայասպանության ծարավ խամաճիկը բանակը ներքաշի քաղաքական իր կեղտոտ գործերի մեջ:
Տղերք, ամուր կանգնեք մեր պետականության պահպանման կարևորագույն, սրբագույն գործում, ամուր կանգնեք Հայրենիքի և Պետականության պաշտպանության դիրքերում:
Մեր զենքը կարող է միայն թուրքի դեմ ուղղվել»:
Հ.Գ. Րոպե առաջ, ՀՀ ԱԱԾ-ն պետք է միջոցներ ձեռնարկի՝ քաղաքացիական պատերազմի կոչեր տարածող, պետական դավաճան նիկոլ փաշինյանի առնչությամբ, անկախ վերջինիս տարատեսակ «մեկնաբանություններից », իսկ ասուլիսը պետք է կայանա բացառապես իրավապահների և նրա միջև:
Աստված պահապան ՀԱՅԻՆ և մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ»: