Աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով արշավ է սկսվել. էն էլ մարդիկ իրենք են թքում անհայրենիքների վրա ու աշխատանքից ազատման դիմումներ գրում․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես չէի կասկածում, որ թե ԱԳՆ-ում, թե պետական այլ մարմիններում բազմաթիվ հայրենասեր, նամուսով ու պատվով մարդիկ են պահպանվել։

Ըստ ինձ հասած հավաստի տեղեկությունների, պետական եւ ՏԻՄ մարմիններում, կրթական հաստատություններում, գերատեսչություններում մարդկանց վախեցնելու, աշխատանքից հեռացնելու սպառնալիքներով արշավ է սկսվել, որ հանկարծ միտինգներին չգնան ու դավաճանության համար հրաժարականներ պահանջող գրառումներ չլայքեն։

Էն էլ մարդիկ իրենք են թքում անհայրենիքների վրա ու աշխատանքից ազատման դիմումներ գրում։

Մեր զինվորականները պատերազմում թուրքից չեն վախեցել։

Սրանք ո՞վ եղան, որ իսկական հային կարողանան վախեցնել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30