«Մարզահամերգային համալիրի տարածքում հիվանդին հոսպիտալացնելը համարժեք է նրան տանը թողնելուն». Արսեն Թորոսյան

Ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Մարզահամերգային համալիրի տարածքը, որտեղ ամիսներ առաջ մահճակալներ էին տեղադրվել կորոնավիրուսով վարակվածների բուժման համար, նպատակահարմար չէ օգտագործել։

«Նպատակահարմար չէ օգտագործել, որովհետև անձնակազմի, թթվածնի և այդ ամեն ինչի ինֆաստրուկտուրայի առկայությունը շատ ավելի կարևոր է։ Համալիրի տարածքում հիվանդին հոսպիտալացնելը համարժեք է նրան տանը թողնելուն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

Հարցին՝ եթե համալիրի տարածքը չէին օգտագործում, այդ դեպքում ինչո՞ւ էին մահճակալներով կահավորել, Արսեն Թորոսյանը պատասխանեց.

«Հիվանդությունը նոր էր, դրա մասին ամեն ինչ հայտնի չէր, հետևաբար՝ մենք հաշվի էինք առել հնարավոր բոլոր սցենարները։ Բայց հետո մեր անձնական և համաշխարհային փորձը ցույց տվեց, որ դրանք գործունակ չեն, այսինքն՝ նման ոչ հիվանդանոցային պայմաններով բուժման մեթոդներն արդյունավետ չեն»։

Տեսանյութեր

Լրահոս