«Աշխարհը պետք է հասկանա, որ Հայաստանն ու Արցախը խաղաղություն չեն մուրում». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ճանաչել Արցախի անկախությունը և կռվել մինչ հաղթանակ
Արցախի անկախությունն օր առաջ ճանաչել է պետք։ Այսօր այդ խնդիրն առավել քան երբևէ ակտուալ է։ Հենց այսօր։ Որովհետև այդ ճանաչումն այսուհետև միանգամայն այլ ուղերձ է իր մեջ պարունակելու։ Դա չի լինելու զուտ քաղաքական կամ իրավական մի գործընթաց։ Դա լինելու է մեր վճռականության ու մեր ձգտումների լավագույն ցուցիչը։ Աշխարհը պետք է հասկանա, որ Հայաստանն ու Արցախը խաղաղություն չեն մուրում։ Աշխարհը պետք է համոզվի, որ մեր նպատակներն անփոփոխ են։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք պայքարող և ոչ թե հարմարվող ժողովուրդ են։ Հետևաբար Արցախի անկախությունը պետք է ճանաչվի նախ Հայաստանի, հետո նաև՝ դաշնակից և բարեկամ երկրների կողմից։ Այս հարցում մեր ուղերձը պետք է հստակ լինի։ Եվ այդ ուղերձը չհնչեցնելու ոչ մի պատճառ այլևս գոյություն չունի»: