![](/banners/BeFunky-design.jpg)
Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության, մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ Արցախի ԱԻՊԾ
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/arcax-54.jpg)
Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է, կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԻ պետական ծառայութունը։
«Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։
Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը։
Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- ասված է հայտարարության մեջ։