«Թաքցրած ինֆոն միևնույն է՝ սկսում է հասնել թիկունք, ընդ որում՝ ուռճացված և խուճապ առաջացնող բամբասանքների տեսքով». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաղորդակցման ժամանակակից միջոցներով հագեցած երկրներում ռազմաճակատում իրադարձությունները հնարավոր է (և նույնիսկ կարելի է) թաքցնել 1–2 օր՝ ելնելով ռազմական և ռազմաքաղաքական նպատակահարմարությունից։

Լավ, քարը պայթի՝ 3 օր։

Դրանից հետո թաքցրած ինֆոն միևնույն է` սկսում է հասնել թիկունք։ Ընդ որում` հասնում է ուռճացված և խուճապ առաջացնող բամբասանքների, «հաստատ բան եմ ասում»-ների տեսքով։

Այն մասին, որ այդպիսի իրավիճակում հակառակորդն էլ է փորձում քո դաշտի տեղեկատվական վակուումը լցնել իր համար շահավետ քարոզչությամբ, երեկ գրեցի, չկրկնվեմ։

Ո՞րն է ճիշտ քաղաքականությունն այս դեպքում։ Ինչպե՞ս ստիպել համախմբել նույնիսկ ամենածանր իրավիճակներում։ Գուցե հնարավորինս անկեղծ լինե՞լն է լուծումը։ Գուցե չսպասե՞լ մինչև թշնամին բերի վատ լուրը՝ շռայլորեն համեմելով այն իր քարոզչությամբ։

Այնպես չէ, որ մենք առաջին պետությունն ենք, որ բախվել ենք այս հարցերին և այնպես չէ, որ այդ հարցերը պատասխաններ չունեն։ Ընդամենը պետք է մի փոքր խիզախություն դժվար հարցերից չփախնելու համար»։

Հաղորդակցման ժամանակակից միջոցներով հագեցած երկրներում ռազմաճակատում իրադարձությունները հնարավոր է (և նույնիսկ կարելի է)…

Gepostet von Կարեն Վրթանեսյան am Sonntag, 11. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս