Բաժիններ՝

Բաց նամակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին

Հարգելի պարոն Գրիգորյան,

Դիմում եմ Ձեզ բազմաթիվ արցախցիների անունից և դիմում եմ՝ որպես ոչ միայն բանկերի և բանկային գործունեության ոլորտը համակարգող փոխվարչապետ, այլև՝ որպես հիմնական աշխատող օղակ։

Բազմաթիվ արցախցիներ դիմում են ինձ՝ մտահոգություն հայտնելով, որ #Արցախբանկը շարունակում է ակտիվորեն գանձել իրենց վարկային գծերի տոկոսադրույքները, իսկ չվճարելու դեպքում վրա են հասնում բացասական իրավական հետևանքներ։

Հաշվի առնելով ստեղծված պատերազմական իրավիճակը և այն ծանր սոցիալական վիճակը, որում հայտնվել են արցախցի փախստականները, խնդրում եմ ձեզ հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկել, որպեսզի #Արցախբանկի կողմից տարաժամկետվեն փախստականների վարկային գծերի տոկոսագումարների վճարումները։

Ի լրումն «Ամեն ինչ Արցախի ու ամեն ինչ արցախցու համար» տեսլականի՝ միասին #հաղթելու ենք ոչ միայն՝ առաջնագծում, այլև՝ թիկունքում։

Ռոբերտ Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս