Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ից Ա. Բաբաջանյան փողոցի Գ. Շերամի փողոցից դեպի Զորավար Անդրանիկի փողոց ուղղությամբ (Բ4 թաղամասի հարակից հատված) մեքենաների երթևեկությունը կդադարեցվի 2 ամիս ժամկետով:
Ադրբեջանը ռմբակոծում է Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ հայտնելով հոկտեմբերի 23-ին օրվա ընթացքում խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումների մասին:
Մենք երբեք ընկերների պակաս չենք ունեցել: Բայց շատ կարևոր հարց բարձրացրիք գլխավոր սադրիչի մասին՝ Թուրքիայի. Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը: Մենք հետևողականորեն զգուշացնում ենք այս մասին, մենք ականատես ենք լինում այս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականությանը Թուրքիայի հարևանության յուրաքանչյուր ուղղությամբ՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, և մենք լիովին գիտակցում ենք մեր տարածաշրջան նման ապակայունացնող քաղաքականություն արտահանելու վտանգները: Մենք տեսնում ենք դրա նշանները, երբ ռազմական սպառազինություն էր տեղափոխվում Ադրբեջան, երբ Լիբիայում և Սիրիայի՝ Թուրքիայի կողմից կառավարվող հատվածներում հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ էին տեղափոխվում Ադրբեջան: Եվ այն, ինչ արել է Ադրբեջանը լիովին անհեթեթություն է. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ:
Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախում անում են նույնը, ինչը նացիստներն արել են Ռոտերդամում, 1940թ. մայիսի 14-ին:
Շաբաթներ տևող և հրադադարի երկու անհաջող փորձից հետո առայսօր շարունակվող Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով սպանվել են չորս տասնյակ քաղաքացիականներ և երեխաներ։ Ադրբեջանի դիվերսիոն խումբը, ներխուժելով անպաշտպան բնակիչների բնակավայրեր, գնդակահարել է նրանց տներում, ռմբակոծել փողոցներում:
Արցախում նահատակված Հայկ Արամի Արշակյանը 19 տարեկան էր, 1 տարի չկար, որ զորակոչվել էր, սակայն հասցրել էր դառնալ 30 լավագույն հրետանավորներից մեկը: Ապրում էր Հրազդան քաղաքում՝ ծնողների և 4 տարեկան քրոջ հետ:
Բրիտանական նավթի British Petroleum կորպորացիան հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Ադրբեջանին սատարելու օգտին: Ադրբեջանում, Վրաստանում և Թուրքիայում կազմակերպության տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսը համապատասխան նամակ է հղել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: Այս մասին տեղեկանում ենք news.ru կայքից:
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քարոզչական կասկածելի և կեղտոտ շահաբաժին ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռազմագերիների մարդասիրական խնդրի ոչ մարդասիրական շահարկումը` ստորաբար օգտագործելով ադրբեջանական գերության մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիներին:
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցուցակը Լիբանանի «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման եւ Իրանի նկատմամբ:
Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը։
Ադրբեջանի նախագահի կայքը պաշտոնապես հաստատել է երկրի ազգային հերոս, գնդապետ Շուքյուր Համիդովի ոչնչացվելու լուրը։
Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:
«Հայ ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է։ Չէ պատերազմը թեթև չէ, խաղ ու պար չէ, բայց թշնամին էլ հաստատ փայլուն արդյունքներ չունի»։
«Այս փուլում մենք կանգ առնելու ժամանակ չունենք, ինչպես նաև այս փուլում բանակցություններն ավելորդ են- այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասել է «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։
Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված:
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարմիր շուկայի ուղղությունը մարտավարական ու ռազմավարական կարևորության տեսանկյունից մեր այսօրվա Ավարայրն է: Այդպես մտածում ու գործում են նրանք, ովքեր վստահ են իրենց վերջնական հաղթանակի մեջ: Տեսնելով ու զրուցելով մարտագիծը պահող մեր զինվորների հետ, այսօր նորից ու նորից համոզվեցի, որ նրանցից յուրաքանչյուրը գործում է հենց այդ հավատով: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ…»։
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ:
2020 թ. հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի հերթական նիստը: Միաձայն որոշվել է, որ 2021 թվականի ԱՊՀ անդամ երկրների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահությունը ստանձնելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, և որպես նախագահ ընտրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
168 TV ԼՐԱՀՈՍ
Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել իր օդային տարածք, հաղորդում է Discover24.ru-ն:
Հրադադարի շուրջը լիբիական հակամարտության կողմերի՝ հոկտեմբերի 23-ին Ժնեւում ստորագրած համաձայնագիրը պետք է ամբողջ երկրում ուժի մեջ մտնի անհապաղ:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ:
Ադրբեջանական լրատամիջոցների ու սոցիալական մեդիայի ուսումնասիրությունները, հավաքագրած ապացույցները ցույց են տալիս, որ ատելությունը համատարած է և ունի բարձր խրախուսում, այդ թվում՝ իրականացվում է Ադրբեջանում հայտնված հայերի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելու միջոցով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը գնահատել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներգրավման հավանականությունը:
Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ադրբեջանը չի բացահայտում իր կորուստները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բայց 100 հազարանոց Մինգեչաուր քաղաքում գտնվող գերեզմանները մոտավոր պատկերացում են տալիս Բաքվի կորուստների մասշտաբների մասին:
ԵԿՄ նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է։ 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ այլ մանրամասներ չփոխանցելով:
Ռուսաստանն ամեն ինչ անում է պատերազմը դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցը խաղաղ հուն տեղափոխելու համար. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում:
Ստեփանակերտում երկու անգամ պայթյունի ձայն է լսվել։