Հոկտեմբերի 13-ի երեկոյան Աֆղանստանի ռազմաօդային ուժերի երկու ուղղաթիռների բախման հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել երկրի հարավի Գիլմենդի նահանգում:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ադրբեջանում իրավիճակը բավականին ծանր է և լարված։ Ադրբեջանի իշխանությունը ծայրաստիճան անհանգստացած է բնակչության շրջանում օրեցօր աճող հակակառավարական տրամադրություններից: Կարո՞ղ է արդյոք ներկա իրավիճակն այնպիսի զարգացումներ ունենալ, որը հիմք դառնա Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության վերջնականորեն արթնացմանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական ուժերի հանդիպումը կարող է պարբերական բնույթ կրել․ նման տպավորություն է ստացել հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» կուսակցության ներկայիս ղեկավար Նարինե Դիլբարյանը։
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմը բոլորիս կյանքը փոխեց ու դեռ փոխելու է, մեզ էլ է փոխելու։ Չգիտեմ, ինչպես ենք ապրելու, որ արժանի լինենք բոլոր նրանց, ովքեր մեր պետականության համար բառիս բուն իմաստով կյանք են տալիս»։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գոյամարտին զուգահեռ՝ թիկունքում եռում է կորոնավիրուսային պատերազմը, մենք գրեթե մոտենում ենք հուլիսյան պիկին․ երեկ 800-ին մոտ վարակվածության դեպք է գրանցվել։ Ոմանք դա բացատրում են նրանով, որ պատերազմական այս օրերին թիկունքում՝ հանրության շրջանում դժգոհություններ չառաջացնելու համար ոստիկանությունը որդեգրել է, այսպես կոչված, «փափուկ» գործիքներ։
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ: Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է: Իսկ մինչ այդ՝ նշենք, որ Հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել Ջրային կոմիտեի վեց ամիսների գործունեությունը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը կասեցրել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը:
«Ես ոչ մի կասկած չունեմ, որ պատերազմը սկսվել է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Անիմաստ է մտածել, որ հայերին հանկարծ պետք է եկել որևէ բարձունք կամ տարածք գրավել Ադրբեջանից: Ավելին, այս պատերազմը պետք էր հենց Իլհամ Ալիևին, որպեսզի իր ժողովրդին ասելիք ունենար՝ ցանկանալով ապացուցել, թե կարող է ուժով վերցնել այն տարածքները, որոնք 90-ականներին զիջել էին»,- «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ խոսելով Արցախում սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի մասին:
«Փաստ» թերթն արդեն անդրադարձել է այն փաստին, որ Արցախում ընթացող պատերազմում ընդգրկված վարձկան-ահաբեկիչներին Ադրբեջանն օգտագործում է պատերազմի ամենաթեժ հատվածներում, որտեղ ողջ մնալու հավանականությունը գրեթե զրոյական է։
Արցախի բնակիչների վրա ադրբեջանական առաջին ռումբերի ընկնելուց մի քանի շաբաթ անց հարյուրավոր մարդիկ են սպանվել կամ վիրավորվել, եւ հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները եւ քնել բաց երկնքի տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Ադրբեջանաթուրքական հրոսակների կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում Արցախում ծավալվող ռազմական գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային անվտանգության համար, քանի որ անկայունության ալիքը կարող է բռնկվել ավելի մեծ աշխարհագրությամբ և ուղղակի պայթեցնել ողջ տարածաշրջանը։
Հրետանային մենամարտերը շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է այդ երկրի տարածքում գտնվող բոլոր փողոցները եւ մյուս հասարակական տարածությունները վերանվանելու մտադրության մասին, որոնք անվանված են ի պատիվ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի գաղութարարների, ներառյալ իսպանացի կոնկիստադորների պատվին:
Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում Ազգային ժողովի հարակից տարածքում բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեն Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին մեղադրել է Թուրքիայում կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու մեջ:
Կիպրոսը նոյեմբերի 1-ից չեղարկում է երկրի տնտեսության մեջ ներդրումների միջոցով քաղաքացիություն ստանալու ծրագիրը: Այդ մասին հոկտեմբերի 13-ին հաղորդել է «Կատիմերինի» հունական թերթի կիպրական ստորաբաժանումը:
«Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները 60-ից բարձր տարիքի կամավորների վրա պլանավորվում է ավարտել հաջորդ տարվա կեսերին, դրանից հետո կսկսվեն փորձարկումները երեխաների մասնակցությամբ:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ Ճապոնիայի վարչապետխ Յոսիհիդե Սուգայի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունն այս տարի չի կայանա, ինչպես պլանավորվել էր:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով սպառողները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
1980 թվականին առաջին անգամ գրանցվել է մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը: Ատլանտայի (ԱՄՆ, Վաշինգտոն նահանգ) բնակիչ Ուիլլի Ջոնսը հիվանդանոց է տեղափոխվել 46.5 աստիճան տաքությամբ: Հիվանդանոցից դուրս է գրվել մոտ մեկ ամիս անց:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Ղարաբաղում սանձազերծված հերթական ագրեսիան կրկին արդիական է դարձել Հայաստանում թուրքական ապրանքների գոյության իրավունքի հարցը։ Հնչում են կոչեր՝ թուրքական ապրանքների ներմուծումից ու սպառումից հրաժարվելու վերաբերյալ։