Այս օրերին Հայաստանից և արտերկրից Արցախ ժամանած բազմաթիվ կամավոր բժիշկներ օգնություն են ցուցաբերում վիրավորներին։
«Վերջերս եռակողմ ձևաչափով հանդիպում է տեղի ունեցել Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ, հայտարարություն է եղել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված, և հետագայում վերսկսել բանակցությունները, սակայն հակառակորդը, հակառակը՝ օգտվելով առիթից, այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, հատկապես՝ հարավային ուղղությամբ»,- քիչ առաջ իր տեսաուղերձում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Իսկանդերը» դա ինչ-որ աբսոլյուտ զենք չի, այն հրթիռ է հրթիռների նման: «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով այն պահանջներին, թե ինչու հայկական կողմը գործի չի դնում «Իսկանդերը»:
Հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 2050 թվականի հոկտեմբերի 29-ին մարվող 9.75 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ պետական գանձապետական երկարաժամկետ՝ 30 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ՝ 20 մլրդ դրամ ծավալով:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանում աշխարահգրության հետ խնդիրներ կան՞: Արցախի և ՀՀ տարածքների սահմանազատումը լավ չեն հասկանում կարծես»։
Նախ և առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն արդեն այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, և ես հավաստիացումներ ունեմ պաշտպանության և արտգործնախարարներից, որ Հայաստանը նման բան չի արել:
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկան ահաբեկիչներ:
«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»,- այս մասին այսօր ռուսաստանցի մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե` չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, դրանք չեն պահպանվում, և արդյո՞ք հնարավոր է հրադադար ընդհանրապես այս հակամարտության գոտում։
Թանկագի՛ն հայրենակիցներ, Մայր հայրենիքում ու Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ Դիմում եմ ձեզ հատուկ տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի և մեր անելիքների վերաբերյալ:
«Ժամը 14.00-ին ուղերձով կդիմեմ ժողովրդին». Նիկոլ Փաշինյան։
Հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։
ՊԲ ստորաբաժանումները հակառակորդին լռեցնելու համար դիմում են համապատասխան գործողությունների:
168 TV ԼՐԱՀՈՍ
Մոսկվայի դպրոցների ավագ դասարանների աշակերտները հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 1-ը հեռավար ուսուցման կանցնեն կորոնավիրուսի հետ կապված իրադրության պատճառով, տարրական դասարանների աշակերտները (առաջինից մինչեւ հինգերորդ) կշարունակեն առերես ուսուցումը:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Ֆինանսական ներառման դաշինքը (ՖՆԴ) 2020 թվականի հոկտեմբերի 14-15-ին կազմակերպում են Ֆինանսական ներառման քաղաքականության փորձագետների խմբի 6-րդ հանդիպումը և անդամների վերապատրաստումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին ընդառաջ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակում են ստացվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում ի զորակցություն Արցախի հանգանակված նվիրատվություններ, որոնք փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում:
ՊԲ հրետանավորները:
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 3 աթս, 20 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 350 զոհ։
«Իրավիճակն անփոփոխ է, մարտերը սահմանների գրեթե ողջ երկայնքով շարունակվում են։ Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 58624 դեպք, որոնցից 46713-ն` առողջացած, 1039-ը` մահվան ելքով:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքար Հասանովի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ տեղեկատվական ծառայությունից։
Հակառակորդը, կոպտորեն խախտելով հումանիտար հրադադարի պահանջները, հյուսիս-արևելյան ուղղությամբ կիրառել է ռազմական ավիացիա:
Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին։
Սիրիայից մեկնած տասնյակ վարձկաններ վերադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց, հայտնում է The Wall Steet Journal-ը:
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փակվում են շրջաններից Բաքու տանող բոլոր ճանապարհները, Անկարան՝ զգուշանալով արգելափակում է հայկական գերատեսչական կայքերը:
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատերազմական այս օրերին անձամբ է եղել Արցախում և աչքով տեսել այնտեղ կատարվողը: Արցախում տեղի ունեցողի, միջազգային հանրության և մշակույթի այլազգի դեմքերի արձագանքների, այս օրերին իր գործուն քայլերի և այլ հարցերի շուրջ «Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցը՝ ստորև. – Պարոն Թոխատյան, երկու շաբաթից ավելի է՝ Արցախում չեն լռում հրանոթները: Ադրբեջանը […]
Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պնդել, որ իրենք չեն ընդունի հրադադարը, քանի դեռ հայկական զինված ուժերը դուրս չեն բերվել Արցախից: Այլ կերպ ասած, նրանք ցանկանում են վերագրավել Արցախը և վերացնել հայկական ներկայությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն առաջիկա ժամերին հանդես կգա տեսաուղերձով։ Ինչպես տեղեկացնում է նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը, Հարությունյանը տեղաուղերձը կհղի ֆեյսբուքյան իր էջում: