Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արցախի ՊԲ-ն հայտնել է ևս 28 զոհված զինծառայողների անունները:
Հայրենիքի համար մղվող պայքարում այսօր քաջի մահով ընկել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ալեքսանդր Հարությունյանը:
Այն, ինչ հիմա կատարվում է, հերթական ապացույցն է, թե ինչ վերաբերմունք ունեն Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Norway chess-ի առաջատարն է:
Այս օրերին մեր ամբողջ ջանքը, մտքերն ու աղոթքները ուղղել ենք Արցախ: Թշնամու ահաբեկչական բանակների պարտադրած այս ահռելի պայքարում յուրաքանչյուրս մեր ոլորտում լծվել ենք Հայրենիքի պաշտպանության ու հաղթանակի սուրբ գործին: Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նախորդ օրվա ընթացքում մահացել է 4 պացիենտ:
Մենք խաղաղության կողմնակից ենք, աշխարհում ամենաշատը խաղաղություն արցախցին է ուզում:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Մեդիատիրույթում՝ հատկապես սոցիալական ցանցերում վերջերս նկատելի ակտիվություն է ցուցաբերում Լյովա Եղիազարյան անունով անձնավորությունը: Վերջինս իրեն ներկայացնում է որպես քաղաքական գործիչ և նախկին քաղհալածյալ, բայց հանրության շրջանում առանձնապես հայտնիություն չվայելող անձի ով լինելը սկսել է շատերին հետաքրքրել:
Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է. մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։
«Եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը, ինչպես նաև միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին: Այստեղ մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքների, միջազգային իրավունքները, ազգերի ինքնորոշման իրավունքները: Աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»:
Առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է։
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը բարեգործական ներկայացումներ է ցուցադրում իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների համար, հոկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ին, կցուցադրի «Բժիշկ Այբոլիտը» մանկական ներկայացումը, որի բեմադրիչն Իռա Հարությունյանն է:
Հայաստանում հոկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 56 451-ի:
Հորդորում ենք Արցախի համար Ձեր պատրաստած հումանիտար օգնության բեռներում չներառել հագուստ, անհայտ ծագման սնունդ (չմակնշված, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, կաթնամթերք և այլն): Դրանք չեն ընդունվում:
Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և մենք մեր ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում` ՀՀ-ի, հայության անմիջական մասնակցությամբ, այն իրականացնելու ենք:
Ադրբեջանին սատարում է Թուրքիան և միջազգային տեռորիզմը: Եվ այս առումով մենք ակնկալում ենք քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն լուսաբանելով, ոչ միայն կոչերով, հայտարարություններով, այլ նաև առարկայական:
«Սա հայ ազգի գոյության կռիվն է։ Մենք պատերազմում ենք ահաբեկչության դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է ճանաչվեն ահաբեկչական պետություններ ու խստագույնս պատժվեն միջազգային հանրության կողմից։ Այս օրերին բոլորս պետք է համախմբված լինենք՝ որպես մի բռունցք, մի սիրտ ու մի հավատ՝ ով զենքով սահմանին, ով ֆինանսական աջակցությամբ։ Հաղթելու ենք»,- Մունչյանի խոսքերը փոխանցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը։
Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել եւ գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։
Ադրբեջանը շարունակում է խախտել ՌԴ միջնորդությամբ մարդասիրական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները։
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին:
Banak.info-ն ֆիքսել է բացառիկ կադրեր, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը տանում իր դիերը: Մանրամասները՝ ստորև ներկայացվող տեսանյութում:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:
Թուրքերը կարող են ունենալ ամեն ինչ՝ պոլոնեզներ, ինքնաթիռներ, անօդաչուներ, ամեն ինչ, ինչ գննել են նավթով, բայց խիզախությունը գնել հնարավոր չէ: