Հայկական կողմը իրականացրել է պատասխան գործողություններ՝ զսպելով հակառակորդի նախահարձակ գործողությունները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգտվելով տեխնիկական հնարավորություններից՝ կեսգիշերն անց զանգահարում եմ առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցում հրամանատարների, զինվորների հետ։ Այս զանգը արել եմ ընդամենը րոպեներ առաջ։ Մնացածը՝ տեսանյութում»: «Զանգել եմ` ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր ու ձեր կատարած ծառայության առաջ։ Գիտեմ` ինչքան դժվար է։ Գիտեմ, […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցները խորը կսկիծով ընդունեցին իրենց գործընկերոջ՝ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի նահատակվելու սարսափելի լուրը: Նա զոհվել է առաջնագծում, որտեղ որպես կամավոր մեկնել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված նոր պատերազմի հենց սկզբից:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայենը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության օրինակ է:
Հայաստանի և Ղարաբաղի գործողություններերը ԼՂ հակամարտությունում բացարձակապես ինքնապաշտպանական են: Հայկական կողմը որևէ մեկին սպանելու նպատակ չենք ունեցել և չունի, այլ ունի ընդամենը հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանվելու նպատակ:
Քիմիայի բնագավառում 2020 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Էմանուել Շարպանտիեն (Մաքս Պլանկի ընկերության Ինֆեկցիոն կենսաբանության ինստիտուտ) եւ Ջենիֆեր Դուդնան (Բերքլիի Կալիֆոռնիական համալսարան)՝ «համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար»:
Քուվեյթի Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբերը հոկտեմբերի 7-ին հայտնել է պետության ղեկավարի պաշտոնում իրեն հաջորդողի անունը:
Պատերազմի 7-րդ օրվա մարտերը չափազանց ծանր էին ե´ւ ադրբեջանական, ե´ւ հայկական կողմի համար: Բավական է ասել, որ նախկին Խորհրդային Միության տարածքում այդ ծավալի բախում չէր եղել Հայրենական պատերազմից հետո: Առհասարակ, այս պատերազմը կարելի է համեմատել միայն Իրանա-իրաքյան պատերազմի եւ 1973-ին արաբական երկրների դեմ Իսրայելի «Ահեղ դատաստանի օրվա» պատերազմի հետ: Այսինքն՝ Մերձավոր, նույնիսկ Միջին Արեւելքում այս պատերազմը իր ուժգնությամբ ու ընդգրկումով 3-րդն է Հայրենական պատերազմից հետո: Եվ մենք այս պատերազմում արնաքամ ենք արել հակառակորդին:
Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն գերմանացի Մարիո Գյոտցեն կարիերան կշարունակի Նիդեռլանդներում:
Բրյուսելի իշխանությունները որոշում են ընդունել հոկտեմբերի 8-ից քաղաքում մեկ ամսով փակել սրճարաններն ու բարերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում:
Թուրքական լիրան նոր ռեկորդային նվազագույնի է հասել Կովկասում հակամարտության եւ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների մտահոգությունների պատճառով Bloomberg-ի հայտարարությունից հետո այն մասին, որ Անկարան սկսում է ռուսական Ս-400 հրթիռային համակարգի փորձարկումները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Euronews»-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ Հայաստանն ու Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, քանի որ ռազմական խնդիր չունեն լուծելու: Փաշինյանը նշել է, որ ակնհայտ է` ընթացող պատերազմը սկսել է Ադրբեջանը:
Ավստրալիայում ծանծաղուտի մեջ խրվելուց հետո փրկված 108 կետերը ծով են բաց թողնել:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի՝ կորոնավիրուսով հիվանդանալը լուրջ ազգեցություն կունենա առաջիկա շաբաթներին նախընտրական արշավի ընթացքի վրա եւ Ջո Բայդենի հետ առաջիկա դեբատների վրա, բայց COVID-ի հետ կապված պատմությունը կարող է նաեւ Սպիտակ տան գործող ղեկավարին օգնել՝ վերականգնելու դիրքերը:
Արցախում զոհվել է Արցախի հանրային ռադիոյի քաղաքական վերլուծաբան, լրագրող Միքայել Հաջյանի որդին՝ Երվանդ Հաջյանը։
2020 թվականի սեպտեմբերը մոլորակի վրա եւ Եվրոպայում ամենատաք սեպտեմբերն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում:
Մի կողմից՝ համավարակը, մյուս կողմից՝ ադրբեջանաթուրքական ագրեսիան նոր խնդիրներ են առաջադրել Հայաստանի տնտեսությանը։ Այդ պայմաններում շատ կարևոր է ճիշտ և նպատակային օգտագործել տնտեսության պոտենցիալն ու եղած սահմանափակ ռեսուրսները՝ ի հայտ եկած մարտահրավերները, ինչպես նաև դրանց հետևանքները հնարավորինս չեզոքացնելու համար։ Դա, անշուշտ, հեշտ չի լինելու, բայց այդպես է պահանջում պահի հրամայականը։ Պետք է մտածել երկրի՝ ինչպես […]
«New York Times» հետաքննող լրագրող Քրիստիան Թրիբերտը «Թվիթեր»-ի իր էջում արբանյակային լուսանկար է հրապարակել Գյանջայի ռազմական ավիաբազայից, որտեղ հոկտեմբերի 3-ի դրությամբ երևում են նվազագույնը երկու թուրքական F-16 կործանիչները: