«Ցանկացած զարգացման հետ կապված քննարկվում են տարբեր սցենարներ». Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ իրավիճակի հետ կապված քննարկվում են մի քանի սցենար և դրան ուղղված բոլոր քայլերը։

«Համարժեքության տեսանկյունից այդ բոլոր քայլերն ընդունելի են, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն, և, ի վերջո, ինչպիսի որոշումներ կկայացնենք, ավել բան ասել չեմ կարող»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը։

Հարցին՝ այսօր հնարավո՞ր է՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցը բերվի նիստերի օրակարգ, Լիլիթ Մակունցը պատասխանեց,  որ այս պահին ոչինչ ասել չի կարող. «Ռազմական դրության պայմաններում պետք է սահմանափակվենք այն տեղեկատվությամբ, որը տարածվում է։ Ցանկացած զարգացման հետ կապված քննարկվում են տարբեր սցենարներ, բնականաբար, սցենարները վերաբերում են գործողությունների համարժեքությանը, և հետևաբար՝ ըստ անհրաժեշտության կձեռնարկվեն քայլեր, որոնք կմատուցվեն հասարակությանը»,- շեշտեց Լ. Մակունցը։

Տեսանյութեր

Լրահոս