Բաժիններ՝

ՀՖՖ-ն Հայաստանի առաջնության խաղերից առաջ կիրականացնի #ArtsakhStrong արշավը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերը կկայանան սահմանված ժամկետներում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Տարածածհաղորդագրության մեջ ասվում է. «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ մրցափուլի հանդիպումները,բացառությամբ արդեն իսկ հետաձգված «Նոա»-«Վան» հանդիպման, կկայանան սեպտեմբերի 30-ին՝16:15-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, նպատակ ունենալով միջազգային հանրությանուշադրությունը սևեռել Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող պատերազմականլայնածավալ գործողությունների վրա, որոշել է բոլոր հանդիպումներից առաջ իրականացնել #ArtsakhStrong արշավը:

Հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սևժապավեններ: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ տարածքում ռազմական դրության առկայությունը ևառաջնորդվելով ՀՀ Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի հոդված 8-ի ը կետով, որոշվելէ հանդիպումներն անցկացնել առանց հանդիսականների:

Այս որոշումները կայացվել են ՀՖՖ Գործկոմի՝ սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստում, որիններկա էին նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ ՀՖՖ գործադիր կոմիտեում ներկայացուցիչ չունեցողակումբների ղեկավար պաշտոնյաները, ովքեր ևս մասնակցեցին քննարկումներին՝ իրենց կարծիքնարտահայտելով առաջնության հետագա ընթացքի վերաբերյալ:

Սեպտեմբերի 27-ին ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացրել էրակումբներին, որ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը հետաձգվել են մինչև ռազմականդրության ավարտը՝ առաջնորդվելով ՀՀ ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքով: Դրանիցհետո կայացվել էր ՀՀ կառավարության որոշումը Հայաստանի Հանրապետությունում ռազմականդրություն մտցնելու մասին, որով չի արգելվում ֆուտբոլային հանդիպումների անցկացումը:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների միջև քննարկումների արդյունքում ՀՖՖ գործկոմը որոշեց չհետաձգելՀՖՖ հովանու ներքո անցկացվող մրցաշարերը:

«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը կկայանա «Նաիրի» մարզադաշտում, «Շիրակ»- «Լոռի»հանդիպումը՝ Գյումրիի Քաղաքային մարզադաշտում, «Արարատ»-«Ուրարտու»հանդիպումը՝ Ձորաղբյուրի մարզադաշտում: Բոլոր հանդիպումները կկայանան սեպտեմբերի 30-ին:Սկիզբը՝ ժամը 16:15-ին:

ՀՖՖ Գործկոմը նաև քննարկեց ՀՖՖ տարեկան ժողովի անցկացման ժամկետների և վայրի հարցը: Նախապես որոշված էր ՀՖՖ տարեկան ժողովն անցկացնել նոյեմբերի 3-ին, սակայն, ելնելով ներկաիրավիճակից, ՀՖՖ գործկոմը որոշեց հետաձգել ՀՖՖ տարեկան ժողովի անցկացման օրվա և վայրիքննարկման հարցը և անդրադառնալ դրան հետագայում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևում է ստեղծված իրավիճակին և կարող է ցանկացած պահիկայացնել առաջնության հետագա ընթացքի վերաբերյալ այլ որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս